Ագրոֆոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ագրոֆոս», քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ քլորպիրիֆոս[1]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվում է 480 գ/լ խտացված էմուլսիաի ձևով:Կիրառվում է երկար ակնճիթների, բվիկնրի,պտղակերների, տզերի, վահանակիրների ևն-ի դեմ` սրսկումների ձևով։ Ծախսի չափաքանակը (լ/հա)՝ շաքարի ճակնդեղի վնասատուների (ճակնդեղի սովորական երկարակնճիթ, բվիկներ) համար` 2,0, առվույտի (տերևային երկարակնճի թ)` 1,5, խնձորենու (պտղակեր, տզեր, վահանակիրներ)՝ 2,0: Մշակումները կատարվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը բերքահավաքից շաքարի ճակնդեղի համար՝ 30, առվույտի՝ 5, խնձորենու՝ 40 օր առաջ:Մշակումների առավելագույն քանակը շաքարի ճակնդեղի, խնձորենու՝ 2, իսկ առվույտի համար` 1 անգամ:Թողարկվում է նաև «Ա-սուպեր» ապրանքանիշով։ Ազդող նյութը՝ քլորպիրիֆոս+ցիպերմետրին։ Թողարկվում է 500+50 գ/լ խ է-ի ձևով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։