Ագրոֆիզիկա
Ագրոֆիզիկա, ագրոնոմիական ֆիզիկա, գիտություն բույսերի արտաքին կենսապայմանների հետազոտության ֆիզիկական մեթոդների և կենսագործունեության ֆիզիկական պրոցեսների մասին։
Ուսումնասիրում է հողի, բույսի և մթնոլորտի գետնամերձ շերտի ֆիզիկական երևույթները։ Օգտվելով ֆիզիկայի տեսական ու գործնական նվաճումներից՝ ագրոֆիզիկան մշակում է բույսերի բերքատվության բարձրացմանը և վաղահասությանը նպաստող միջոցներ։
Ագրոֆիզիկայի հիմնական բաժիններն են՝
- հողի ֆիզիկան (պինդ և գազային ֆազերի ֆիզիկա, հիդրոֆիզիկա, ջերմաֆիզիկա),
- օդի գետնամերձ շերտի ֆիզիկա (աերոդինամիկ, ճառագայթային և այլ պարամետրեր),
- բույսերի կենսաֆիզիկա (լուսաֆիզիոլոգիա, ռադիոկենսաբանություն)։
ԽՍՀՄ-ում ագրոֆիզիկոսների դպրոցի հիմնադիրը ագրոֆիզիկոս Իոֆֆեն է։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Агрофизический научно-исследовательский институт Российской академии сельскохозяйственных наук
- Sustainable Agriculture: Definitions and Terms Archived 2005-09-14 at the Wayback Machine.
- Institute of Agrophysics, Polish Academy of Sciences
- International Agrophysics Archived 2006-03-29 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 61)։ ![]() |