Ագրոհոլդինգ Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ագրոհոլդինգ Հայաստան», սահմանափակ պատասխանատվության ընկերություն, կաթի, մսի, բրդի արտադրության և գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի ընկերություն։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1993-ին Շիրակի մարզի Ամասիա գյուղում, նախապես մասնագիտացել կաթի արտադրության մեջ։ 2002-ին նոր համալիր է կառուցել Սպիտակում, որը ներկայում ոլորտի հանրապետության առաջատարներից է։ Ընկերությունը զբաղվում է հոլշտին, շվից, լիմուզին տավարի, հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս, ռոմանովյան ոչխարի, լանդրաս խոզերի ցեղերի բուծմամբ։ Ունի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կաթի վերամշակման գործարան, 885 խոշոր, 1200 մանր եղջերավոր անասուն, 230 խոզ։ Կովերի միջին կաթնատվությունը՝ 54–60լ։ Համալիրներ ունի Հրազդանում, Արագածոտնում և Շիրակի մարզի Ղազանչի գյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։