Ագրոլրատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագրոլրատու
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հրատարակման վայրԵրևան

«Ագրոլրատու», գյուղատնտեսական տեղեկատու շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի հրատարակչություն։ Լույս է տեսնում 1951 թվականից Երևանում (մինչև 1994 թվականը՝ «Օգնություն մեխանիզատորներին և ագիտտեխնիկական դասընթացների ունկնդիրներին», «Ագրոարդյունաբերության աշխատող», «Ռանչպար»)։

Խմբագիրներ՝ Սամսոն Բարսեղյան, Արմեն Բլրցյան, Կոլյա Խոջոյան, Արմեն Խոջոյան, Ռևիկ Գրիգորյան։ Լուսաբանում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ գյուղի ու գյուղատնտեսության առաջընթացի ռազմավարության, սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման, տոհմային գործի, հեռավոր ու սահմանամերձ համայնքների կենսամակարդակի բարելավմանը միտված ծրագրերի կենսագործման, ագրոբիզնեսի կազմակերպման, բյուջետային եկամուտների ավելացման գործընթացները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։