Ագունգ Լաքսոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագունգ Լաքսոնո
ինդոն.՝ Agung Laksono
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1949(1949-03-23) (74 տարեկան)
ԾննդավայրՍեմարանգ, Central Java, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Ինդոնեզիա
Կրոնիսլամ
ԿրթությունԻնդոնեզիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունGolkar?
Պարգևներ և
մրցանակներ
 Agung Laksono Վիքիպահեստում

Ագունգ Լաքսոնո (ինդոն.՝ Agung Laksono, մարտի 23, 1949(1949-03-23), Սեմարանգ, Central Java, Ինդոնեզիա), ինդոնեզացի պետական գործիչ։ Ինդոնեզիայի ժողովրդական բարեկեցության հարցերով համակարգող նախարար (2009-ից), Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի նախագահ (2004-2009), Ինդոնեզիայի երիտասարդության և սպորտի նախարար (1998-1999, 2012-2013), Ինդոնեզիայի կրոնի հարցերով նախարարի պաշտոնակատար է(2014)։ Գոլքար կուսակցության անդամ է։ 2004-2009 թվականներին Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի խոսնակ էր։ 2004 թվականի դեկտեմբերին Գոլքար կուսակցության համագումարում նա ընտրվել է կուսակցության փոխնախագահ։

Լաքսոնոն Իրանի միջուկային ծրագրի կողմնակիցն է[1]։ Եղել է ներկայումս գոյություն չունեցող Adam Air կոմերցիոն ավիաընկերության համահիմնադիրը, որը փակվել է մի շարք դժբախտ պատահարներից հետո[2][3]։ Ունի Ինդոնեզիայի բժշկական համալսարանի աստիճան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մահապուտրայի աստղ» 2-րդ աստիճանի շքանշան։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Indonesia parliament strongly supports Iran's rights on nuclear energy Archived 2007-01-07 at the Wayback Machine.
  2. Bill Guerin (2007-01-24)։ «Falling skies for Indonesian aviation»։ Asia Times Online։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-03-ին։ Վերցված է 2009-10-23 
  3. Novia D. Rulistia (2008-03-19)։ «Troubled Adam Air loses operating rights»։ The Jakarta Post