Ագուլիս (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագուլիս (այլ կիրառումներ)
| Ագուլիս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 21 կմ |
| Ավազանի մակերես | 58 կմ² |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Խոշլի |
| Գետաբերանի տեղակայում | Արաքս |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Ագուլիս, գետ (գետակ[1]) Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, Արաքսի ձախակողմյան վտակը[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածից՝ Խոշլի լեռան լանջերից բխող երեք առվակներից, որոնք, Ներքին Ագուլիս գյուղից հարավ[1]` Նիգիդեհ գյուղի մոտ միախառնվում են իրար և Ագուլիսի ձորով հասնում մինչև Արաքս գետը։ Ունի 21 կմ երկարություն, ամռան ամիսներին դառնում է սակավաջուր և Արաքսին չի հասնում[1]։ Ոռոգում է մի քանի գյուղերի հողեր[1]։ Քարաժայռ ու բուսականությունից զուրկ, թեքադիր լանջեր ունեցող լեռներով շրջապատված լինելու հանգամանքով վեր է ածվում հեղեղող գետի։ Այդպիսի հեղեղումներից զգալի վնասներ է կրել Ագուլիս քաղաքը։ Օրինակ, ավերիչ են եղել 1872, 1884 թվականների Ագուլիս գետի հեղեղումները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 27 — 992 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։