Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՇուշի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1822
Հիմնադրված1822
Քարտեզ
Քարտեզ
 Aguletsots church in Şuşa Վիքիպահեստում

Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցել են 1822 թվականին Նախիջևանի Ագուլիս քաղաքից Շուշի տեղափոխվածները։ 28,9 մ երկարության և 17,5 մ լայնության քառասյուն եկեղեցին ունեցել է երեք դուռ՝ հարավային, արևմտյան և հյուսիսային, երկու գավիթ՝ հարավային և հյուսիսային դռների վրա։ Եկեղեցուն բավականին գեղեցիկ տեսք են տվել տանիքի արևելյան և արևմտյան գագաթնագծերի վրա կառուցված կաթողիկեները և նրանց մեջտեղում կառուցված մեծ կաթողիկեն[2]։ Եկեղեցին ունեցել մի ավագ, չորս փոքր խորաններ և կանանց մի վերնատուն։ Եկեղեցին ավերվել է 1920 թվականի մարտի ն քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման ժամանակ և չի պահպանվել։ Հարավային դռան ճակատակալ քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. «Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ եկեղեցիս կառուցին արդամբք և ծախիւք իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ Յովհանջան, Մարկոս և բաբա տէր Մատթէոսեան թառումեանց ընդ որս ր որդիք նոցա յովհաննես աղային և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոյց իւրեանց և սոցա ծնողաց, ամուսնոց, որդւոց, դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից. ի 1822 ամի Տեառն»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Մակար Բարխուդարյան,Արցախ,Եր., 1996 թ. էջ 92
  3. Մակար Բարխուդարյան,Արցախ,Եր., 1996 թ. էջ 92-93