Jump to content

Ագնետա Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնետա Էրիկսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Berith Agneta Eriksson[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 3, 1965(1965-05-03) (59 տարեկան)
Ծննդավայր՝Վեստերոս, Շվեդիա
179 սանտիմետր[1]
Քաշ՝67 կիլոգրամ[1]

Բերիթ Ագնետա Էրիկսոն (շվեդերեն՝ Berith Agneta Eriksson․ մայիսի 3, 1965(1965-05-03), Վեստերոս, Շվեդիա[2]), շվեդ նախկին ազատ ոճային լողորդուհի, օլիմպիական մեդալակիր, ամառային երեք օլիմպիական խաղերի մասնակից։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում նա տասնհինգ տարեկան հասակում արծաթե մեդալ է նվաճել 4 × 100 մ ազատ ոճով փոխանցումալողում՝ ընկերակցելով իր թիմակիցներ Կարինա Լյունգդալին, Թինա Գուստաֆսոնին և Ագնետա Մարտենսոնին[3]։ Էրիկսոնը մասնակցել է նաև 1984 և 1988 թվականների ամառային օլիմպիական խաղերին։

Նա ներկայացնում էր շվեդական Västerås SS մարզական ակումբը[4]։

Օլիմպիական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար լողավազան (50 մ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Մոսկվա 1980 ազատ ոճով լող 100 մ 8
Մոսկվա 1980 ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 մ 2
Լոս Անջելես 1984 ազատ ոճով լող 100 մ 15
Լոս Անջելես 1984 ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 մ 7
Լոս Անջելես 1984 բատերֆլայ ոճով լող 100 մ 12
Լոս Անջելես 1984 համալիր փոխանցումալող 4 × 100 մ 7T
Սեուլ 1988 ազատ ոճով փոխանցումալող 4 × 100 մ 9
Սեուլ 1988 բատերֆլայ ոճով լող 100 մ 22
Սեուլ 1988 համալիր փոխանցումալող 4 × 100 մ 11

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեստերաս Ս.Ս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.olympedia.org/athletes/50234
  2. «Eriksson, Agneta (1965–) | Encyclopedia.com» (անգլերեն). {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  3. «Olympedia – Agneta Eriksson» (անգլերեն). {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  4. «Olympedia – Agneta Eriksson».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]