Ագափյան օրիորդաց վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագափյան օրիորդաց վարժարան, հիմնվել է 1869 թվականին, Կ․ Պոլսում, մշակութային գործիչ Կ․ Փանոսյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ուսուցիչներ։ Հանրակրթական առարկաներից բացի վարժարանում ուսուցանել են մանկավարժություն, հոգեբանություն, երաժշտություն, կարուձև։ Վարժարանն ունեցել է թատերախումբ, որը հասույթ է բերել դպրոցին։

Քաղաքական աննպաստ պայմանների պատճառով 1876 թվականին փակվել է։ Նրա գործունեությունը շարունակել է Մեզպուրյան վարժարանը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։