Ագարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագարես
Տեսակդև
 Agares Վիքիպահեստում

Ագարես (անգլ.՝ Agares, երբեմն նաև անգլ.՝ Agreas[1]), երկրորդ դևը Վեյերի հիերարխայում և «Գոեթիա»-յում։ Համաձայն գրիմուարի՝ դուքս Ագարեսը ղեկավարում է դևերի 31-րդ լեգիոնը և իշխում է դժոխքի արևելյան մասում։ Հանդիպում են նաև Ագրեաս, Ագվարես և Ագարոս ձևերը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարեսը հայտնվում է բարեկիրթ ծերունու տեսքով, նա նստած է կոկորդիլոսի վրա, իսկ ձեռքի վրա նստած է ճուռակ, ում նա մեկ թողում է, մեկ հետ կանչում։

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ստիպում է կանգնածներին տեղում վազել և հետ է վերադարձնում վազողներին։ Դա իր բանակին, որը նա կառավարում է, մեծ հաջողություն է բերում։

Նա գիտի բոլոր լեզուները, ներառլայ մեռած լեզուները։ Նա կարող է, ինչպես հոգևորական, աշխարհիկ մարդկանց զրկել իրենց կոչումներից և հատկանիշներից։ Բացի այդ նա կարող է երկրաշարժ առաջացնել։

Համաձայն «Աստվածային անուններ» գրքի, որտեղ ցուցադրված է դևերի դասակարգումը՝ Ագարեսը պատկանում է երրորդ խմբին[2]։

Համաձայն «Grand Grimoire»-ի (17-րդ դար)՝ Ագարեսը համարվում է երեք ամենաուժեղ հոգիներից մեկը (Բաալի և Մարբասի հետ), որոնք անպատճառ ենթարկվում են Լյուցիֆեր Ռոֆոկալեին (անգլ.՝ Lucifuge RofocaleՍատանայի առաջին օգնականին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագարեսի կերպարը օգտագործվել է «Civilization IV: Beyond the Sword: — Fall from Heaven II» խաղում, որտեղ ընկած հրեշտակ Ագարեսը դժոխքի կառավարիչներից մեկն է։ Կրակե դև Գիբերոմը Ագարեսի աջ ձեռքն է, համարվում է խաղի դևերի ռասայի կերպարներից մեկը։
  • Ագարեսի անունը և կերպարը օգտագործվում է ֆենտեզի ժանրի խաղերում, որպես երկորդական կերպարներից մեկը։ Նրա կերպարը և անունը օգտագործվել է Ալեքսանդր Ռուդազովի «Արխիմագ» վեպում, որտեղ նա Էլիգոր լեգիոնի կառավարիչն էր և այն երեսուն դևերից մեկը, ում արխիմագ Կրեոլը կարողացավ պայմանագրով կանչել։
  • Համարվում է «Ապոկալիպսիս Welcome», «Ապոկալիպսիս Welcome: Սարսափելի դատ 3D» և «Արմագեդոն Լայթ» գրքերի գլխավոր կերպարներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Samuel Mathers. «SHEMHAMPHORASH: Малый ключ Соломона» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
  2. Гоетия: Агарес Արխիվացված 2017-05-03 Wayback Machine на OTO.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարես» հոդվածին։