Ագարակաձորի սելավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագարակաձորի սելավ, սելավ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջերից։ Երկարությունը 14 կմ է, ջրհավաք ավազանը՝ 45 կմ²։ Ագարակաձորի սելավի ավազանում սելավային երևույթները կրկնվում են 3-10 տարին մեկ։ Ավերիչ են եղել հատկապես 1974 թվականի օգոստոսի 28-ի և սեպտեմբերի 2-ի սելավները, որոնք առաջացել են տեղատարափ անձրևներից և հողի նախնական գերխոնավությունից։ Սելավն անվտանգ դարձնելու նպատակով կառուցվել են հակասելավային, քարալիցքային ցանցարկղերով ափապաշտպան հենապատեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 162 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։