Jump to content

Ագատտի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կղզի
Ագատտի կղզի
10°52′0″N 72°11′50″E / 10.86667°N 72.19722°E / 10.86667; 72.19722
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԼաքշադվիպ
Մակերես3,226 կմ²
ԲԾՄ2 մետր
Ագատտի կղզի (Հնդկաստան)##
Ագատտի կղզի (Հնդկաստան)

Ագատտի (մալայալամ: അഗത്തി ഐലന്റ്)[1][2], փոքրիկ կղզի Լաքադիվյան կղզիներում, Լակշադվիպում, Հնդկաստան։ Հեռավորությունը ցամաքից 350 կմ է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ձգվածությունը 8 կմ է, լայնությունը չի գերազանցում 900 մետրը։ Բոլոր կողմերից շրջապատված է կորալային խութերով։ Ափամերձ ջրերում ապրում են վաճառքի ենթակա ձկնատեսակներ։ Հատկապես տարածված է թյուննոս ձկնատեսակը։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում գտնվում է Լաքադիվյան կղզիների միակ օդանավակայանը, կան մի քանի մզկիթներ, 20 տեղանոց մեկ փոքրիկ հյուրանոց։ Կան բազմաթիվ կանոնավոր չվերթներ և լաստանավեր, որոնց միջոցով կղզին կապ է հաստատում հարևան կղզիների և ցամաքի հետ։ Ագատտի կղզի այցելելու համար պետք է թույլտվություն վերցնել Լաքադիվի վարչությունից։ Ագատտի կղզում արգելվում է ալկոհոլ օգտագործել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Индия, Непал, Бутан, Бангладеш. Шри-Ланка. Мальдивы // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 124—125. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. ↑ Агатти // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագատտի կղզի» հոդվածին։