Ագապի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ագապիի պատմությունը»
«Ագապի հիքեայեսի»
ՀեղինակՀովսեփ Վարդանյան
Բնօրինակ լեզութուրքերեն (հայատառ)
Էջեր250
ԵրկիրՕսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Հրատարակման տարեթիվ1851
Թարգմանիչ հայերենԳառնիկ Ստեփանյան
Հրատարակում հայերեն1979

«Ագապիի պատմությունը» (հայատառ թուրքերեն՝ «Ագապի հիքեայեսի»), Հովսեփ Վարդանյանի հայատառ թուրքերենով գրած վեպը, որում խիստ քննադատվում են 19-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսի հայ գաղութում ծավալված պառակտիչ բնույթ ունեցող կրոնական խնդիրները։

Վեպի ստեղծման հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ընդունելությունն հայ կաթողիկեների շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Վարդանյանի «Ագապիի պատմությունը» վեպը, չնայած հեղինակի հայ կաթողիկե համայնքին պատկանելու հանգամանքին, խիստ բացասական ընդունելության է արժանանում հայ կաթողիկե հոգևորականների շրջանում։ Այդ ժամանակվա հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անտոն Հասունյանը մի կոնդակ հրապարակեց, որում խստորեն դատապարտեց «Ագապի» վեպը և արգելեց այն ընթերցել հայ կաթողիկեներին.[1]

Հռովմեական ուղղափառ եկեղեցին հոգևոր որդվոց վրա ամեն իժիր իրեն գութն ու խնամքը ցցուցեր է, թե անսխալ վարդապետությամբ զիրենք կրթելով և թե ամեն կերպ մոլութենե զգուշացնելով։ Ուստի, ուր որ ուղղափառ հավատքի կամ բարի վարուց վնասակար աղանդ մը կամ գրված մը տեսած կամ գտած է նե, շուտով վրա հասեր ու իրեն հավատացյալները հոգևոր վտանգներե ազատ ու անարատ պահելու ամեն կերպ զգուշության միջոցները միշտ գործի դրեր է։ Մենք ալ, այս օրերուս տեսնելով «Ագապի հիքեայեսի» անվամբ դարերնուս ապականած մտքերով տաճկերեն շարադրված ու հոս տպված գրքույկ մը, մեր հովվական հսկողության պարտուցը հարմար քննեցինք զանիկա, ու այլ հմուտ եկեղեցականներու ալ քննել տվինք ու մեր հանձնարարական ժողովեն ալ խորհուրդ հարցնելեն ետև, վերոհիշյալ գրքույկը մանավանդ բարի վարուց ապականիչ ու երիտասարդական թարմ ոգին չարի գրգռող դատեցինք։ Ասոր համար մեր հովվական պաշտոնեն կստիպվինք ծանուցանելու ձեզի, թե այս գրքույկը բնական և եկեղեցական օրենքներե արգիլված է, որն որ իրոք մենք ալ այս կոնդակովս կարգիլենք զանիկա կարդալու կամ պահելու և կը հորդորենք մանավանդ ծնողքները, որ այս վնասակար գիրքը իրենց տնեն հեռացնեն ու ամեն կերպիվ զավկներնին անկից զգուշացնելու ջանան։ Կը հուսամք, աստվածասեր ժողովուրդ, որ ամենքնիդ ալ մեր այս հայրական ազդարարությունը մտիկ ընելով, ձեր որդիական ու քրիստոնեական պարտքերը կատարած պիտի ըլլաք, որով մենք ալ ուրախ սրտիվ ձեզի աստվածային օրհնությունը առատորեն կշնորհեմք։ Կոստանդնուպոլիս, 23 փետրվարի, 1852 թ.

Սակայն այս արգելքն մեծ ազդեցություն չունեցավ հայ-կաթողիկե հասարակության վրա և միայն ավելի բորբոքեց հետաքրքրությունն «Ագապի» վեպի նկատմամբ։ Այս հանգամանքից ելնելով Անտոն Հասունյանը դիմում է Վատիկան և վեպն ընդգրկել է տալիս Կաթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի ցանկում.[2]

Սուրբ հռովմէական և Տիեզերական Սրբաքննութեան ընդհանուր ժողովը, որը կայացաւ Սուրբ Աստուածածնայ վանքին մէջ, Վսեմ. և Գեր. Տէր Քարտինալին ներկայութեամբ, Պոլսէն տեղեկացուած ըլլալով հոն հրատարակուած երկու հաւատընդդէմ գրքերու մասին, Սուրբ ժողովը դատեց և հրատարակեց, որ արգիլուին և մերժուին։ Անանունին «Ագապիին պատմութիւնը» գիրքը և «Վարկպարազիին թուղթը» գիրքը, որպէս ուղղափառ հաւատին դէմ և սրբազան հաւատը վարկաբեկող գործեր։
- Հռովմ, ի բրոբականտա, 1852 թ.

Վեպի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայատառ թուրքերենով գրված «Ագապիի պատմությունը» վեպը շարադրելիս Վարդանյանը ներշնչվել է արևելյան և արևմտյան մոտիվներից` տարբեր գույներով նկարագրելով սերը։ Վեպում ներկայացված է Հայ առաքելական եկեղեցու և Հայ կաթոլիկ եկեղեցու միջև եղած հակասությունները, որոնց պատճառով տուժում է Ագապիի և Հակոբի սերը։ «Ագապիի պատմությունը» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1851 թվականին Ստամբուլում։ Իսկ արդեն 1991 թվականին ավստրիացի թուրքագետ Անդրեաս Թիեթզը, հայատառ թուրքերենը վերածելով լատինատառի, կրկին հրատարակել է վեպը` այն անվանելով Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Շտիկյան, Նոր պարզաբանումներ «Ագապի» վեպի մասին, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ, 11(1956), էջ 104-105։
  2. Recti Propagandis, t. VI, Roma 1860, p. 512։