Jump to content

Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)
Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի
Ծնվել է1710
ԾննդավայրԱստապատ, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան
Մահացել է1777
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան և  Աֆշարյան կայսրություն
Մասնագիտությունմատենագիր
Ծնողներհայր՝ Յոհան քահանա

Աբրահամ եպիսկոպոս Աստապատցի (1710, Աստապատ, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան - 1777), հայ մատենագիր, գրիչ, Սյունյաց թեմի առաջնորդ (1774-1776)[1]։ Էջմիածնի միաբան։

Հովսեփ Տաթևացու և Սիմեոն Երևանցու ընկերակիցը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Աստապատցին ծնվել է 1710 թվականին Նախճավան գավառի Աստապատ ավանում, որի համար էլ ստացել է Աստապատցի մականունը[2]։ Յոհան քահանայի որդին է[2]։ Կրթություն է ստացել Էջմիածնում[1]։ Աշակերտել է Հովսեփ Տաթևացուն[1]։ Եղել է Էջմիածնի նվիրակ[1]։ 1743-1745 թվականներին և 1759 թվականին եղել է Զմյուռնիայի հոգևոր առաջնորդը[2]։ Մահտեսի Մորկոսին աջակցել է տպարան բացել Կոստանդնուպոլսում[2]։ 1755 թվականին Ադրիանապոլսում գրչագրել է մի ժողովածու[2]։ 1774-1776 թվականներին եղել է Սյունյաց թեմի առաջնորդը[1][2]։ Ստեղծագործությունների մի մասը մինչև այժմ անտիպ են[2]։ Գրել է իմաստասիրական քարոզներ, որոնք մեզ են հասել[1]։ Զբաղվել է հրատարակչական գործունեությամբ[1][2]։ 1756 թվականին Կոստանդնուպոլսում տպագրել է Հակոբ Նալյանի «Ճրագ ճշմարտութեան» գիրքը, 1762 թվականին Զմյուռնիայում՝ Եզնիկ Կողբացու «Գիրք ընդդիմութեանցը» և 1764 թվականին Կոստանդնուպոլսում՝ Եղիշեի «Գիրք պատմութեան սրբոց վարդանանց զօրավարացն հայոցը»[1]։

Մահացել է 1777 թվականին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 17.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 218.