Աբրահամ Մելիք-Աղամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Աբրահամ Մելիք-Աղամալյան
Մահացել է1811
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Աբրահամ Սահակի Մելիք-Աղամալյան (ծննդյան թիվն անհայտ—1811), հասարակական գործիչ, Երևանի հայ ազգաբնակչության մելիք, Կոտայքի գավառում տիրել է մի քանի գյուղերի և մեծ համարում է ունեցել խանական արքունիքում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը։ XVIII դ․ 80-ական թվականներին Արարատյան նահանգի հայերի անունից Ստեփան Դավթյանի միջոցով դիմել է ռուսական կառավարությանը օգնություն հայցելով պարսկական լծից ազատագրվելու գործում։ 1804 թվականի Երևանյան առաջին արշավանքի ժամանակ Պ․ Ի․ Ցիցիանովի և վիրահայերի առաջնորդ Հովհաննես Գեղարդակրի հորդորանքով իրեն ենթակա բնակչության հետ գաղթել է ռուսական սահմանները՝ Փամբակ։ Ռուսական կառավարությունը նրան շնորհել է ազնվականի կոչում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png