Սահակ Մելիք-Աղամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք-Աղամալյան (այլ կիրառումներ)
Սահակ Մելիք-Աղամալյան
Մահացել է1834
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Մելիք-Աղամալյան Սահակ Աբրահամի (ծննդյան թվականը անհայտ է - 1834 թվական, Երևան), հասարակական գործիչ։ Աբրահամ Մելիք-Աղամալյանի որդին։ 1804 թվականին հոր և բազմաթիվ հայ գերդաստանների հետ գաղթել է Փամբակ, սակայն հետագայում վերադարձել է Երևան և ստանձնել մելիքի պաշտոնը։ Երևանի վերջին սարդար Հյուսեին-Ղուլի խանի մերձավոր պաշտոնյաներից էր և խանության հայկական հետևազորի հրամանատարը։ 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ է մատուցել ռուս զորքին։ Հայկական մարզի ստեղծումից հետո Մելիք-Աղամալյանը, որպես հայ բնակչության ներկայացուցիչ, անդամակցում էր մարզային վարչությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png