Աբրահամ Աստապատցի (18-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)
Աբրահամ Աստապատցի
Մահացել է1777
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագիր

Աբրահամ Աստապատցի (18-րդ դար - 1777), հայ մատենագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Աստապատցին կրթություն է ստացել Էջմիածնում։ Աշակերտել է Հովսեփ Տաթևացուն։ Եղել է Էջմիածնի նվիրակ, այնուհետև՝ Սյունիքի առաջնորդ։ Գրել է իմաստասիրական քարոզներ, որոնք մեզ են հասել[1]։

Զբաղվել է հրատարակչական գործունեությամբ։ 1756 թվականին Կոստանդնուպոլսում տպագրել է Հակոբ Նալյանի «Ճրագ ճշմարտութեան» գիրքը, 1762 թվականին Զմյուռնիայում՝ Եզնիկ Կողբացու «Գիրք ընդդիմութեանցը» և 1764 թվականին Կոստանդնուպոլսում՝ Եղիշեի «Գիրք պատմութեան սրբոց վարդանանց զօրավարացն հայոցը»[1]։

Մահացել է 1777 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 17