Աբրահամ Աստապատցի (18-րդ դարի վերջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբրահամ Աստապատցի (այլ կիրառումներ)

Աբրահամ Աստապատցի, (18-րդ դարի վերջ) հայ մատենագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Աստապատցին ապրել է 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին։ Եղել է Էջմիածնի միաբան[1]։

1796 թվականին Ագուլիսի ս․ Թովմայի վանքում գրել է Աղա Մահմադ խանի արշավանքների, Թիֆլիսի ավերման պատմությունը։ Տվյալ աշխատությունը որոշ կրճատումներով 1901 թվականին հրատարակվել է Ա․ Թումանովի «Сборник материалов для описания местностей и племён Кавказа» ժողովածուի 29-րդ հատորում, այնուհետև՝ Կարապետ Բասմաջյանի «Բանասեր» հանդեսում, «Արարատ»-ում և այլն[1]։

Գրել է նաև ճառեր, չափածո երկեր, ներբողներ, որոնցից մեկը՝ «Ներբողեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի»-ն 1807 թվականին տպագրվել է Կոստանդնուպոլսում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ էջ 17