Աբխազական ապստամբություն 1866

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբխազական ապստամբություն 1866, հակաֆեոդալական և հակագաղութային ապստամբություն Աբխազիայում։ Պատճառը գյուղացիների դժգոհությունն էր կառավարության կողմից նախապատրաստվող ագրարային ռեֆորմից։ Սկսվել է հուլիսի 26-ին, Լիխնի գյուղում (այժմ Գուդաութայի շրջանում) և ապա ընդգրկել գրեթե ամբողջ Աբխազիան։

Ապստամբները մոտ 20 000 մարդ էին։ Ապստամբական ջոկատները (ավելի քան 4 000 հոգի) հուլիսի 27-ին գրավեցին Սուխումի արվարձանները. Սուխումի բերդին տիրանալու նրանց բազմակի փորձերը հաջողություն չունեցան։ Գյուղացիների քաղաքական հետամնացության պատճառով ապստամբության ղեկավարությունն անցավ ֆեոդալներին, որոնք համաձայնություն էին փնտրում ցարիզմի հետ։ Նրանց օգնությամբ էլ իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։ Դատի տրվեց 15 հոգի, որոնցից երեքը հրապարակայնորեն մահապատժի ենթարկվեցին, շատերն արտաքսվեցին Աբխազիայից։ Դատապարտված գյուղացիների մի մասը կամովին քրիստոնեություն ընդունեց՝ գերադասելով պատիժը կրել Սիբիրում, քան տեղափոխվել սուլթանական Թուրքիա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дендзария Г. А., Восстание 1866 г. в Абхазии. Сухуми, 1955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 27