Աբել Ռուիս
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Abel Ruiz Ortega | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալմուսաֆես[1] | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա B | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2012 | Վալենսիա | ||
2012-2018 | Բարսելոնա B | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա | Բարսելոնա B | 26 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2017 | Իսպանիա Մ17 | 37 | (27) |
2017-ներկա | Իսպանիա Մ19 | 5 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աբել Ռուիս (իսպ.՝ Abel Ruiz, հունվարի 28, 2000[1], Ալմուսաֆես[1]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնա B-ի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուիսը միացել է Բարսելոնայի ակադեմիային 2012 թվականին Վալենսիայից[3]։ 2016 թվականի նոյեմբերի 21-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։ Բարսելոնա B-ի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 9-ին՝ Բադալոնայի դեմ խաղում[5]։ Սեգունդա Դիվիզիոնում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ Տեներիֆեի դեմ խաղում[6]։ Բարսելոնա B-ի կազմում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 1-ին՝ Գրանադայի դեմ խաղում[7]։
Բարսելոնայի առաջին թիմի կազմում Ռուիսը իր դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 7-ին՝ Կատալոնիայի սուպերգավաթի Էսպանյոլի դեմ խաղում[8][9]՝ այս հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում իրացնելով իր 11-մետրանոցը[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ռուիսը իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Անդորայի դեմ խաղում[11]։ 2016 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը[12] և դառնալ առաջնության 2-րդ լավագույն ռմբարկուն՝ խփած 4 գոլերով[13]։ Նա ստացավ արծաթե խաղակոշիկը և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։ 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը Ռուիսը մասնակցեց որպես Մ17 հավաքականի ավագ[14]՝ դառնալով 3-րդ լավագույն ռմբարկուն[15]՝ խփած 4 գոլերով[16] և օգնելով իր թիմին հաղթել գավաթը[17]։ Ռուիսը մասնակցեց նաև 2017 թվականի աշխարհի Մ17 առաջնությանը[18]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ տեղը առաջնությունում[19]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բարսելոնա B | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն | 1 | 0 | — | 1 | 0 | 2 | 0 | |||
2017–18 | 25 | 3 | 0 | 0 | 25 | 3 | ||||||
Ընդհանուր | 26 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 26 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 3 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարսելոնա
- ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթ․ 2017–18[21]
- Կատալոնյայի սուպերգավաթ․ 2018[9]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիա Մ17
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2017[17]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2016[12]
- ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2017[19]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության արծաթե խաղակոշիկ․ 2016[22]
- ՖԻՖԱ աշխարհի Մ17 առաջնության բրոնզե խաղակոշիկ․ 2017 (6 գոլեր)[15][23]
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության լավագույն ռմբարկու․ 8 գոլ (կիսում է Ամին Գուիրիի և Օդսոն Էդուարի հետ)[24]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու․ 16 գոլ (կիսում է Ժոզե Գոմեշի հետ)[25]
- Իսպանիայի Մ17 հավաքականի պատմության լավագույն ռմբարկու․ 27 գոլ[26]
- Իսպանիայի Մ17 հավաքականի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ․ 37 հանդիպում[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spain - Abel Ruiz - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Who is Abel Ruiz, Spain Under-17s' scoring sensation, currently on Barcelona's books?». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Sport (2016 թ․ հունիսի 14). «Abel Ruiz se queda en el Barça |». sport (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «CF Badalona - FC Barcelona B, Apr 9, 2017 - Segunda División B - Grupo III - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «FC Barcelona B - CD Tenerife, Aug 28, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Granada CF - FC Barcelona B, Sep 1, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Barcelona Vs Espanyol - 7th March 2018 | The Sportsman». The Sportsman (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 Smith, Alex (2018 թ․ մարտի 7). «Barcelona vs Espanyol live score and goal updates». mirror. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Barcelona vs. Espanyol - 7 March 2018 - Soccerway». ie.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Spain U17 - Andorra U17, Oct 25, 2015 - UEFA European Under-17 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 12,0 12,1 UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Stanley, Anton (2017 թ․ հոկտեմբերի 16). «Abel Ruiz transfer: The Barcelona starlet compared to Marco van Basten who is interesting Man City, Arsenal, and Chelsea». talkSPORT (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 15,0 15,1 FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Awards - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 17,0 17,1 UEFA.com. «Under-17 - Spain secure record third U17 EURO title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «OFICIAL | Esta es la convocatoria para la Copa Mundial Sub-17 de India». www.sefutbol.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ 19,0 19,1 FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Abel Ruiz». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Youth League - Chelsea-Barcelona». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ մայիսի 21). «José Gomes crowned U17 EURO top scorer». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ uefa.com (2017 թ․ մայիսի 19). «Gouiri takes U17 EURO top scorers' prize». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ UEFA.com. «Ruiz and Gouiri equal record, Spain into last four». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ uefa.com (2017 թ․ մայիսի 19). «Under-17 - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Selección de España Sub 17: Palabras mayores - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Abel Ruiz - The next big thing from La Masia». 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուիսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռուիսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռուիսը transfermarkt-ում
- Ռուիսը soccerbase.com-ում
- Ռուիսը WhoScored.com կայքում(չաշխատող հղում)
- Ռուիսը Բարսելոնայի պաշտոնական կայքում
- Ռուիսը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Ռուիսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ռուիսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Ռուիս» հոդվածին։ |
|
- Հունվարի 28 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բրագայի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ