Աբել Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Միքայելյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1973(1973-12-18) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Աբել Միքայելյան Վիքիքաղվածքում
Աբել Միքայելյան Վիքիդարանում

Աբել Մուշեղի Միքայելյան (դեկտեմբերի 18, 1973(1973-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, ՀԳՄ անդամ (2002-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբել Միքայելյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1994-1996 թվականներին՝ որպես լրագրող աշխատել է «Ուրբաթ», «Երկիր» թերթերում, «Ազատություն» ռադիոկայանում։ 1999-2001 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը։ 2001-2003 թվականներին` հոլանդական “Daily Sports” ընկերության ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրը։ 2006 թվականին հիմնադրել է «Ուրբաթ» մամուլի ակումբը։ 2009 թվականին հիմնադրել է Report.am հասարակական-քաղաքական, լրատվական կայքէջը[2][3]։ 2015 թվականից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է հայաստանյան և արտասահմանյան մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածների և էսսեների։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես եղավ-1999 թ․

Կարուսել-2006 թ․[4]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ «Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Տեղեկատվական վեճերի խորհուրդ - Ծրագրեր - Ինֆորմացիայի ազատության կենտրոն». www.foi.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցների խմբագիրներ փոխգործակցության կանոններ են սահմանել». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  4. Միքայելյան, Աբել (2006). Կարուսել. Zangak-97.
  5. «ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ». gir.am. 05․07․2021.
  6. ««Փոփոխության քամին». Աբել Միքայելյանի նոր վեպը՝ 2018-ին Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին է». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]