Աբդուլմանապ Նուրմագոմեդով
Աբդուլմանապ Նուրմագոմեդով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 10, 1962 |
Ծննդավայր՝ | Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 3, 2020 (57 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Աբդուլմանապ Մուհամեդովիչ Նուրմագոմեդով (ավարերեն՝ Абдулманап Нурмухlамадов, դեկտեմբերի 10, 1962, Sildi, Ցումադինսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2020, Մոսկվա, Ռուսաստան), ռուս, ուկրաինացի մարզիկ, մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է, Դաղստանի Հանրապետության մարտական սամբոյի հավաքականի ավագ մարզիչ։ Ուկրաինայի սամբոյի և ձյուդոյի չեմպիոն է, Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը և մարզիչը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1962 թվականին Սիլդի Ցումադինի շրջանում։ Ապրում էր Կիզիլյուրտովի շրջանի Կիրովաուլ քաղաքում։
Սկսել է ազատ ոճի ըմբշամարտից, և եղել է ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, բանակում սկսել է զբաղվել ձյուդոյով և սամբոյով։ Մարզվել է Պյոտր Բուտրիայի մոտ[1]։
2020 թվականի ապրիլի վերջին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը տեղափոխվել է Մախաչկալայի 2-րդ քաղաքային հիվանդանոց՝ երկկողմանի թոքաբորբով[2]։ Մայիսի 3-ին նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվա[3]։ Մայիսի 13-ին հայտնի է դարձել, որ Նուրմագոմեդովը ծանր վիճակում գտնվում է Մոսկվայի զինվորական հոսպիտալներից մեկում[2]։ 2020 թվականի հուլիսի 3-ին մահացել է Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Ռամզան Քադիրովը[4]։
Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականին դաստիարակել է իր կրտսեր եղբորը՝ սպորտային սամբոյի աշխարհի չեմպիոն Նուրմագոմեդ Նուրմագոմեդովին, որն այդ ժամանակ նույնպես հանդես էր գալիս Ուկրաինայի հավաքականում[1]։ 2019 թվականի սեպտեմբերին Աբդուլմանապ Նուրմագոմեդովին ներառել են Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես մարտական սամբոյի ամենաշատ չեմպիոնների մարզած մարզիչ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Նուրմագոմեդովն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է աշխարհի 18 չեմպիոնի[5]։
Մարզել է Դաղստանի և Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի այնպիսի չեմպիոնների և մրցանակակիրների, ինչպիսիք են․
- Մուհամեդհան Կազիև,
- Սաիդբեկ Դարբիշև,
- Հասան Մուհամեդով,
- Հաջիմուրատ Մուտալիմով,
- Դաբադան Օմարով,
- Մուհամեդրասուլ Ալիև[1]։
Մարտական արվեստով մարզել է այնպիսի մարզիկների, ինչպիսիք են․
- Իբրահիմ Մուհամեդով - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Ասիլդար Աբդուլհամիդով - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Էլդար Ալիև - Ռուսաստանի չեմպիոն, մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Նազիր Մամեդալիև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մանսուր Ուչակաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մուհամեդ Մուհամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մուհամեդ Յակուբով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Ռուստամ Խաբիլով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
- Շամիլ Զավուրով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
- Ջաբրաիլ Ջաբրաիլով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
- Մակաշարիպ Մակաշարիպով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մարատ Մուհամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Իսլամ Մամեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
- Մուհամեդրասուլ Խասբուլաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մուհամեդ Իբրահիմով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Խաբիբ Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Ահմադշաիխ Գելեգաև - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն,
- Մուհամեդ Ալխասով - մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն[5],
- Մուսլիմ Ուչակաև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Աբդուրահման Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Էսեդուլլա Էմիրագաև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Գաջիմուրադ Նուրմագոմեդով - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր,
- Շախբան Մաչիև - մարտական սամբոյի աշխարհի առաջնության մրցանակակիր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Эльдар Эльдаров (2012 թ․ փետրվարի 25). «Тренер чемпионов: эксклюзивное интервью с Абдулманапом Нурмагомедовым». mixfight.ru. Лига Mix Fight M-1: Смешанные единоборства. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 «Состояние Абдулманапа Нурмагомедова тяжелое». chernovik.net. Черновик. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ А. Борисов (2020 թ․ մայիսի 5). «Стало хуже: отца Хабиба спецрейсом доставили в Москву». gazeta.ru. Газета.ру. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Умер отец Хабиба Нурмагомедова». Спорт РИА Новости (ռուսերեն). 20200703T1408. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Отца Хабиба Нурмагомедова включили в Книгу рекордов России». obzor.io. Обзор. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- tsumada.ru կայքում Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Աբդուլմանապ Նուրմագոմեդով․ «Դաղստանցի մարտիկներն այլևս չեն մասնակցի Չեչնիայի Հանրապետության մրցաշարերին»
- Աբդուլմանապ Նուրմագոմեդով․ «Այս տարի դաղստանցիները պետք է ունենան UFC-ի երկու չեմպիոնական գոտի»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլմանապ Նուրմագոմեդով» հոդվածին։ |
|