Աբդուլա Ավլոնի
Աբդուլա Ավլոնի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (24), 1874 |
Ծննդավայր | Տաշքենդ, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1934 (60 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Գերեզման | Botkin Street Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և դրամատուրգ |
Աշխատավայր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Աբդուլա Ավլոնի (ռուս.՝ Авлони, Абдулла, հուլիսի 12 (24), 1874, Տաշքենդ, Turkestan General Governorate, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1934, Տաշքենդ, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայտնի ուզբեկ գրողը, որը գրել է երեխաների համար, դրամատուրգ, մանկավարժ և լուսավորիչ, որը մեծ ներդրում է ունեցել ուզբեկական ժամանակակից դպրոցի զարգացման համար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդուլա Ավլոնին ծնվել է 1878 թվականին, Տաշքենդում: Սովորել է մեդրեսեին կից դպրոցում:
Նա ջադիդական շարժման առաջնորդներից էր, որը 19-րդ դարի վերջին տարածվել է նաև ռուս մուսուլմանների շրջանում: Աբդուլա Ավլոնին ուզբեկ երեխաների համար նոր մեթոդական դպրոցներ ստեղծելու առաջատարներից մեկն էր: Գրել է դասագրքեր և ձեռնարկներ այդ դպրոցների համար:
1907 թվականին հրատարակել է «Շուխրատ» ուզբեկական թերթը:
1913 թվականի վերջին Ա. Ավլոնին Տաշքենդում կազմակերպել է Ուզբեկստանի առաջին թատերախմբերից մեկը՝ «Թուրքեստան» անունով, որը գոյատևել է մինչև 1917 թվականի փետրվար ամիսը:
Խորհրդային շրջանում նա Ուզբեկստանում կրթության ակտիվ գործիչներից մեկն էր: Դասավանդել է, գրքեր ու պիեսներ գրել ուզբեկական թատրոնի համար:
Տաշքենդում Ուզբեկստանի ազգային համալսարանի կազմավորումից հետո անմիջապես ձևավորվել է ուզբեկերենի ուսուցման խումբ[1], որում ընդգրկված էր 20 մարդ: Ա. Ավլոնին ուզբեկ մի խումբ այլ լուսավորիչների հետ դասավանդել է այնտեղ[2]:
Աբդուլա Ավլոնին մահացել է 1934 թվականի օգոստոսի 25-ին, Տաշքենդում և թաղվել է Բոտկինյան գերեզմանատանը:
Տաշքենդում՝ «Խամիդ Օլիմջան» մետրոյի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում է գտնվում Աբդուլա Ավլոնիի հիշատակի սենյակը, որտեղ այն տեղափոխվել է Ավլոնիի ապրած տան փլուզումից հետո:
2013 թվականի փետրվարի 17-ին Տաշքենդում սպանվել է Աբդուլա Ավլոնիի դուստրը՝ ենթադրաբար` կողոպտման նպատակով: