Ա՛յ քեզ Նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ա՛յ քեզ Նոր տարի
Ну и Новый год!
Ну и Новый год! (2015) - комедия.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն

Այ քեզ Նոր տարի (անգլ.՝ Ну и Новый Год!), ռուսական գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 2015 թվականին, ռեժիսոր Միլա Ավգուստի դեբյուտային աշխատանքն է: Դրամատիկ կատակերգություն է այն մասին, թե ինչպես է իննամյա դպրոցականը վտանգավոր խաղ ծրագրում, որի նպատակն է կանխել իր ծնողների ամուսնալուծությունը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 11-ին, Վիբորգում, «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 23-րդ փառատոնի շրջանակներում[1]: Ֆիլմի մոսկովյան պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի կինոմատոգրոֆիստների միության կինոյի տանը[2]: 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ֆիլմը վարձույթի է հանվել «Մոսկովյան կինո» կինոթատրոնների ցանցում[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա նախօրեին իննամյա դպրոցական Ալյոշան իմանում է, որ իր ծնողները պատրաստվում են ամուսնալուծվել: Տղան չի ցանկանում համակերպվել սրա հետ, չէ՞ որ իր միակ երազանքն ընտանիքը պահպանելն ու Ամանորը միասին դիմավորելն է: Այդ պատճառով, երբ նրա հայրը պատրաստվում է հեռանալ տնից, Ալյոշան դիմում է ծայրահեղ միջոցների, որպեսզի նրան հետ պահի: Հայրը դեռ շատ կափսոսա հեռանալու իր որոշման համար[4]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլա Ավգուստ - Մարիա
  • Դենիս Ֆոմին - Անդրեյ
  • Ալեքսեյ Օնեժեն - Ալյոշա
  • Վլադիմիր Սիչյով - Ձմեռ պապ
  • Նինա Շացկայա - դպրոցի տնօրեն
  • Աննա Դանկովա - ուսուցիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլա Ավգուստ` սցենարի հեղինակ և ռեժիսոր
  • Մարինա Մակարովա` կոմպոզիտոր
  • Ալեքսեյ Սնիգիր` պրոդյուսեր
  • Մաքսիմ Ալյոխին` օպերատոր

Նկարահանման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել բոլոր տեսարաններ 15 օրվա ընթացքում: Դրանցից 10 օրն անց են կացվել այն տանը, որտեղ ապրել և աշխատել է հայտնի ռեժիսոր և սցենարիստ Լեոնիդ Տրաուբերգը, չորսը` Մոսկվայի №913 դպրոցում, իսկ մեկը` Հայրապետական լճակներում[5]:

Ֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում օգտագործվել է ամերիկացի երգիչ Լիթլ Ռիչարդի ռոքնռոլ ժանրի «Long Tall Sally» հիթը (1956): Ֆիլմում հնչել են նաև "New Year Lights" և " Wake up, baby" երգերը, որոնց երաժշտության հեղինակը Մարինա Մակարովան է, բառերի հեղինակը և կատարողը` Անաստասիա Իգիթյանը:

Մրցանակներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալ առագաստներ» 8-րդ միջազգային մանկական կինոփառատոն
2015
Առաջին մրցանակ[6]
«Ժպտա՛ Ռուսաստան» կատակերգության 16-րդ ռուսական կինոփառատոն
2015
Հատուկ մրցանակ` «Հաջող ընտանեկան դեբյուտ ընտանեկան կատակերգություն ժանրում»[7]
8-րդ «Ոսկե Փյունիկ» դերասանների և ռեժիսորների համառուսական կինոփառատոն
2015
Մրցութային ցուցադրություն[8]
7-րդ Vittorio Veneto Film Festival (Իտալիա)
2016
Մոնտե Բալդո մրցանակ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]