ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր
![]() ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 38°31′57″ հս․. լ. 77°02′28″ ամ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 1954, նոյեմբերի 10 |
Շինության ձևը | հուշահամալիր |
Կառուցել է | Քանդակագործ` Ֆելիքս դե Ուելդոն Ճարտարապետ՝ Հորաս Փիլի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր, Իվոձիմայի հուշահամալիր անգլ.՝ The United States Marine Corps War Memorial (Iwo Jima Memorial), ազգային հուշարձան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում[1]։ Հուշարձանը ստեղծվել է 1954 թվականին, Արլինգտոն Ռիջ զբոսայգում, Արլինգտոնի ազգային գերեզմանատան հետևի մուտքի մոտ՝ Netherlands Carillon-ի հարևանությամբ։ Հուշահամալիրը նվիրված է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 1775 թվականից ի վեր ԱՄՆ պաշտպանության համար զոհված ամբողջ անձնակազմին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրն ստեղծվել է 1945 թվականին ստեղծված «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարի հիման վրա, որտեղ պատկերված է, թե ինչպես են ԱՄՆ հինգ ծովային հետևակայիններ և Ռազմածովային ուժերի սանիտարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ դրոշը բարձրացնում ճապոնական Իվոձիմա կղզու Սուրիբատու լեռան վրա։
Լուսանկարն առաջին անգամ տեսնելով՝ քանդակագործ Ֆելիքս դե Ուելդոնն ստեղծում է քանդակի մանրակերտը և ճարտարապետ Հորաս Փիլիի հետ ստեղծում հուշահամալիրը։
Կոնգրեսին ներկայացրած հուշարձանի կառուցման նրանց նախագիծը պատերազմի ժամանակ ֆինանսավորում չի ստանում։ 1947 թվականին ստեղծվում է հուշակոթողի կառուցման համար միջոցներ հանգանակելու ֆեդերալ հիմանդրամ։ Հուշարձանի վրա փորագրված է՝
Առնչվող հուշարձանների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաղ-օվկիանոսյան պատերազմի հուշահամալիր, Հավայիի ռազմածովային կորպուս
Պատերազմի հուշահամալիր (1973), ԱՄՆ ռազմածովային քոլեջ, Նյուպորտ, Ռոդ Այլենդ
Իվոձիմայի ազգային հուշահամալիր (1995),Նյուինգտոն, Կոնեկտիկուտ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Memorial honoring Marines dedicated»։ Reading Eagle (Pennsylvania)։ Associated Press։ նոյեմբերի 10, 1954։ էջ 1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|