ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
Ընկերության տեսակ Փակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադիր 1995 թ.
Գլխավոր անձինք Հակոբ Անդրեասյան (Գլխավոր գործադիր տնօրեն)
Կարգախոս Միասին դեպի բարեկեցություն
Կայք www.acba.am
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻՈԼ ԲԱՆԿ Գլխամաս, Արամի փողոց 82-84, Երևան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Հայաստանում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 57-ն են։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանի խոշորագույն բանկերից է։ Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ։

Կառավարման մարմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կառավարման մարմիններն են՝

  • Բաժնետերերի ընդհանուր ժողովը,
  • Բանկի խորհուրդը,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Բաժնետերերի ընդհանուր ժողովը բանկի բարձրագույն կառավարման մարմինն է։ Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր գործադիր տնօրենը։

Բանկի գործադիր մարմինը
Գյուղատնտեսական բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Արսեն Պետրոսյան
Գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Նիկոլայ Հովհաննիսյան
Գլխավոր գործադիր տնօրեն
Հակոբ Անդրեասյան
ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Նորիկ Նազարյան
Մանրածախ բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Սեդրակ Ջավադյան
Բայրոնի 1

Մատուցած ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկն իրականացնում է Հայաստանի օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառնություններ։ Բանկն ընդունում է ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ ավանդներ, տրամադրում է սպառողական և առևտրային վարկեր, թողարկում և սպասարկում է պլաստիկ քարտեր, թողարկում է միջազգային առևտրի սպասարկման գործիքներ և այլն։

Գյուղատնտեսական վարկերի ծավալներով Բանկն առաջին տեղում է՝ շուկայում ունենալով մոտ 52 տոկոս մասնաբաժին։

Բանկը և գյուղատնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկը գյուղատնտեսական վարկերի պորտֆելի մեծությամբ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում։

Մասնաճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմավիր մասնաճյուղ

Բանկն ունի 57 մասնաճյուղ և ավելի քան 200 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղեր և բանկոմատներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]