ТОЗ-34

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ТОЗ-34
Տեսակորսորդական
Ենթատեսակdouble-barreled shotgun?
ԵրկիրԽՍՀՄ
Ստեծման և արտադրության պատմպություն
ՍտեղծողԻ. Ն. Կորովյակով
Ստեղծման տարի1964
ԱրտադրողՏուլայի զինագործական գործարան
Արտադրված էմոտ 1000000 հատ
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ12, 16, 20, 28, 32 մմ
Փողի երկարություն660 (16, 20, 28 կամ 32) մմ
Զենքի երկարություն1150 մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների3.2 կգ

ТОЗ-34, փողային ցածր նստվածքով, թեթև տիպերին պատկանող երկփողանի որսորդական հրացան, նախատեսված արհեստագործական և սիրողական որսի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ТОЗ 34 հրացանը նախագծել է կոնստրուկտոր զինագործ Ի. Կորովյակովը։ Հրացանը թողարկվել է հատով Տուլայի զինագործական գործարանում։ 1965 թվականին կոնստրուկցիան ներկայացվել է Լայպցիգի տոնավաճառում ոսկե մեդալի։ 1969 թվականից հրացանը արտադրվել է սերիական մեծ քանակությամբ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց հրահանի 12, 16, 20 և 28 տրամաչափի հորիզոնական տեղակայված երկփողանի որսորդական հրացան։ Այն համարվում էր բոկֆլինտ ձևի առաջին հայրենական մոդելը և ուներ թեթև քաշ։ Հրացանները համընկնում ժամանակակից խիստ պահանջների հետ։ Զենքերի շարքն ունի լավ հավասարակշռություն և ուսի հարմար հենում, բարձր ճշգրտություն կրակի ընթացքում։ 12 և 28 տրամաչափի հրացաները թողարկվում են միասին, որպես հատով և հուշանվեր օգտագործելու համար։ Սահմանափակ քանակով արտադրում են 20 տրամաչափի հրացաններ։ Թողարկվել է նաև ոչ մեծ խմբաքանակով 32 տրամաչափի հրացաններ։ Փոքր տրամաչափի զենքերը ունեն նույն չափի խզակոթներ ինչպես ունեն 12 տրամաչափի հրացաննները։ Մի կողմից այն ծանրացնում է հրացանը, իսկ մյուս կողմից դարձնում են նրանց ավելի հուսալի։

Հրացանի փողերը առանձնացվում են և դասավորված են ուղղահայաց հարթությամբ, ունեն ստանդարտ փողաբերանի նեղացումներ, վերին և ստորին փողերում։ Անձնագրում փողաբերանի նեղացումները ստանդարտ են։ Գործնականում հանդիպում են 12 տրամաչափի հրացանների մոտ ներքևի փողաբերանի նեղացում 0.9-1.0 մմ, իսկ վերևի փողի մոտ փողաբերանի նեղացում 1.1-1.3 մմ չափով։

Հարվածաձգանային մեխանիզմը ներքին հրահանի հետ և երկու հարվածային մեխանիզմների հետ տեղակայված են առանձին նշանակությամբ։ Ձգանի հետքաշումը իրականացվում է փողերի բացման գործոնթացում։ Պատահական կրակոցից խուսափելու համար ունի ձգանային արգելակիչներ և մեխանիկական ապահովիչ։ Պարկուճների հեռացումը ТОЗ-34, ТОЗ-34-20, ТОЗ-34-28 հրացանների մոտ մեխանիկական է, իսկ ТОЗ-34E-ում էլեկտրական մեխանիզմ։

Փողակալը անբաժանելի է, բաղկացած է երկու մասից և ամրացաված է փողերին պտուտակներով։

Կոթը ատրճանակաձև վզիկի հետ միասին այտի համար ելուստով, պատրաստված է կեչու, ընկույզի փայտից։

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվում են ինչպես սովորական այնպես էլ հուշանվերային տարբերակով հրացաններ։ Հուշանվերային և նվիրելու համար տարբերակներում կարող է լինել փորագրում և դրոշմում[2]։

  • ТОЗ-34P - կոթի ռետինե ծոծրակալի և կորզիչով տարբերակ։
  • ТОЗ-34E - զինագործ Ի. Կորովյակովի իժեկտորային մեխանիզմով տարբերակ[3]։
  • ТОЗ-34EP - իժեկտորային և ռետինե ծոծրակալով տարբերակ։
  • ТОЗ-34-5.6/20 - արհեստագործական կոմբինացված հրացան, վերևի փողը ակոսավոր 22LR փամփուշտի համար և ներքևի փողը հարթափող 20/70 մմ տրամաչափի փամփուշտների համար (հրացանները արտադրվել են քիչ քանակությամբ և կարող են ունենալ ПО-2, 5х20 կամ ПО-1М օպտիկական նշանառության հարմարանք)։
  • ТОЗ-34-5.6/28 -արհեստագործական կոմբինացված հրացան, վերևի փողը ակոսավոր 22LR փամփուշտների համար և ներքևի փողը հարթափող 20/70 մմ տրամաչափի փամփուշտների համար (հրացանները արտադրվել են քիչ քանակությամբ և կարող են ունենալ ПО-2, 5х20 կամ ПО-1М օպտիկական նշանառության հարմարանք)[4]։
  • ТОЗ-55 «Զուբր» - հատավոր արհեստագործական հրացան, ներքևի ակոսավոր փողով 9x53 փամփուշտների համար և վերևի հարթ փողով 12/70 մմ փամփուշտների համար։ Համալրվել է ТО-6ПМ կամ ПО4х34 օպտիկական նշանառության հարմարանքով։
  • ТОЗ-34-1 - մեկ փողանի հրացան 2/70 մմ փամփուշտների համար։ Ստեղծվել է 1995 թվականին ТОЗ-34 հրացանի կոնստրուկցիայով օգտագործելով նրա մասերը։
  • ТОЗ-34Շ - հատավոր, քրոմապատ մետաղով և յուրօրինակ նկարներով տարբերակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.146-150
  2. «Ружьё двуствольное ТОЗ-34, ТОЗ-34Е». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  3. Виктор Рон. Наследник «тридцатьчетвёрки» // журнал «Оружие», № 11, 2014. стр.63-66
  4. Комбинированные ружья ТОЗ-34-5, 6/28 и ТОЗ-34-5, 6/20 (сайт Hunt4U.ru)
  5. Одноствольное однозарядное ружьё ТОЗ-34-1 (сайт Hunt4U.ru)