Лондон (երգ, Տիմատի և Գրիգորի Լեպս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Лондон»
Տիմատիի և Գրիգորի Լեպսի սինգլը
Թողարկված2012 սեպտեմբերի 16
Ձայնագրված2011
Ժանրհիփ հոփ
հարդ ռոք
ԵրգահանՏիմատի, Գրիգորի Լեպս
Տևողություն4:24
ԼեյբլBlack Star Inc.
Տիմատիի սինգլեր ժամանակագրություն
«Tattoo» «Լոնդոն» «Sex in the Bathroom»
Գրիգորի Լեպսի սինգլեր ժամանակագրություն
«Սիրո ռեքվիեմ» «Լոնդոն» «Ես երջանիկ եմ»

«Лондон», Տիմատիի և Գրիգորի Լեպսի սինգլը։ Այս սինգլը Գրիգորի Լեպսի և Տիմատիի երկրորդ համատեղ աշխատանքն է, առաջինը «Սիրո ռեքվիեմ»-ն է, որը ներկայացվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին։ «Лондон» սինգլի պրեմիերան տեղի ունեցավ համաշխարհային ցանցում՝ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին [1]: Առաջին անգամ երգը կատարվել է Յուրմալայի 11-րդ միջազգային երիտասարդական «Նոր ալիք» մրցույթի մասնակիցների կողմից 2012 թվականի հուլիսի 28-ին[1]։

Լատվիայում iTunes- ի թվային վաճառքի արդյունքում երգը զբաղեցրեց 1-ին տեղը։

Երգը ընդգրկվել է Գրիգորի Լեպսի կողմից թողարկված «Полный вперёд!» խորագրով նոր ալբոմում և «Դուետներ» հավաքածուում, որոնք թողարկվել են 2012 թվականի դեկտեմբերին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Лондон» տեսահոլովակի նկարահանումները սկսվել են 2012 թվականի մայիսի 27-ին։

Տեսահոլովակի ռեժիսորը Պավել Խուդյակովն է։

Ըստ Տիմատիի սցենարի տեսահոլովակի նկարահանման ժամանակ պետք է թռչել առաստաղի տակ դրված պարանով։ Տիմուր Յունուսովը (Տիմատ) որոշել է բոլոր հնարքները կատարել առանց կասկադյորի օգնության։ Նկարահանումների ժամանակ մի անգամ երգիչը պատահաբար ընկել է 4 մետր բարձրությունից և մեջքի վնասվածք ստացել։ Այն բանից հետո երկու շաբաթ հիվանդանոցում պառկած Տիմատին շարունակեց նկարահանումները[2]։

«Лондон» տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ RU.TV հեռուստաալիքով 2012 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Պատվերի աղյուսակը» ծրագրում։ Նույն օրը տեսանյութը տեղադրվեց Տիմատիի YouTube-ի պաշտոնական ալիքում [2] և մեկ օրում հավաքեց ավելի քան 100 հազար դիտում։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Лондон»   4:24

Դիագրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիագրամ Բարձրագույն դիրք
ԱՊՀ (Tophit Լավագույն 100)[3] 11
ԱՊՀ (Tophit Լավագույն 100՝ ըստ պահանջի)[3] 2
Ռուսաստան (Tophit Ռուսական լավագույն 100) 13
Ռուսաստան (Tophit Մոսկվայի լավագույն 100) 19
Ռուսաստան (Tophit Սանկտ Պետերբուրգի լավագույն 100) 14
Ուկրաինա (Tophit Ուկրաինական լավագույն 100) 11
Ուկրաինա (Tophit Կիևի լավագույն 100) 15
Латвия (Latvian Airplay լավագույն 50)[4] 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорий Лепс и Тимати — «Лондон» Արխիվացված 2016-05-27 Wayback Machine — InDaRnB.ru
  2. Тимати попал в больницу Արխիվացված 2016-05-27 Wayback Machine — InDaRnB.ru
  3. 3,0 3,1 tophit.ru / Лондон(չաշխատող հղում)
  4. «Latvian Airplay Top 50, 2013.01.20». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]