Камнем по голове

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թողարկված1996
Ժանրփանկ-ռոք և horror punk?
Տևողություն3104 վայրկյան
Լեզուռուսերեն

«Камнем по голове», ռուսական «Կարոլ ի Շուտ» փանկ-ռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմն է։ Ձայնագրվել է օգոստոսից սեպտեմբեր Պետերբուրգի ձայնագրման ստուդիայում (նախկինում «Мелодия» ստուդիա) և թողարկվել 1996 թվականի հոկտեմբերի 3-ին։ Ալբոմը, թեև ոչ անմիջապես, բայց ձեռք բերեց հսկայական հայտնիություն ինչպես քննադատների, այնպեսել ռուսական ռոքի սիրահարների մոտ։ «Садовник», «Блуждают тени», «Внезапная голова» և «Дурак и молния» երգերի համար նկարահանվել են ցածր բյուջեյով տեսահոլովակներ։ Հետագայում վաղ համերգների հատվածներից ստեղծվել է տեսահոլովակ վերնագրային երգի համար։ 2016 թվականին Ալեքսանդր Բալունովը թողարկեց տեսահոլովակ «От женщин кругом голова» երգի համար[1] ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի դեկտեմբերին Անդրեյ «Կնյազ» Կնյազևը վերադարձել է բանակից, ծառայության ընթացքում գրել է շատ նոր տեքստեր, այդ թվում ապագա ալբոմի գլխավոր երգի համար։ Մոտավորապես նույն ժամանակ կոլեկտիվին միացավ կիթառահար Յակով Ցվիկրունովը։ Խումբը սկսում է պատրաստել նոր նյութ։ Շատ երգեր, որոնք հետագայում ներառվեցին «Կամնեմ պո գոլովե» ալբոմում, առաջին անգամ կատարել են 1996 թվականի փետրվարի 17-ին «Гора» ակումբում համերգի ժամանակ։ Կա սիրողական տեսահոլովակ, որի մեջ երևում է որ Միխաիլ «Գորշոկ» Գորշենյովը նոր երգերը երգում է թղթից օգտվելով[2]։

Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ համերգներ «Полигон», «Гора», «Тень», «Лесопилка» և «Арт-клиника» ակումբներում։ Ամեն համերգի հետ հանդիսատեսներն ավելանում էին։ Նույն ժամանակ «Կարոլ ի Շուտ» խումբը նշմարվում է «No Pops», «RadioFUZZ», «Наполним небо добротой» փառատոններում ելույթներով։ Ինչպես նաև խումբը ելույթ է ունեցել 1996 թվականի հունիսի 21-ին Վիկտոր Ցոյի հիշատակին նվիրված համերգի ժամանակ։ Հենց այդ ժամանակ խմբի տնօրեն Դմիտրի Շումնին սկսում է փնտրել պիտակ ալբոմը ձայնագրելու համար։ Արդյունքում նրանք ընտերցին Սերգեյ Կուրյոխինի, Ալեքսեյ Էրշովի և Սերգեյ «Պետի» Սելիվանովի «Курицца Records» ընկերությունը։

Մոտավորապես նույն ժամանակ խումբը նկարահանվել է «Белая полоса» հաղորդման մեջ, որը ցուցադրվել է «Հինգերորդ ալիքով»։ Այս հաղորդման համար նկարահանվել է «Внезапная голова» երգի փորձը։ «Камнем по голове» ալբոմը ձայնագրվել է 1996 թվականի օգոստոսի և սեպտեմբերի ընթացքում Պետերբուրգի ձայնագրման ստուդիայում (նախկինում «Мелодия» ստուդիա)։ Ձայնագրումը կատարվում է բազմալիքային մոգնիտաֆոնի վրա։ Ալբոմը թողարկվել է կոմպակտ ձայներիզների վրա նույն տարվա աշնանը։

«Курицца Records» ընկերությունը չուներ բաշխման համակարգներ, դրա պատճառով հաճախ անցնում էր ձեռքից ձեռք։ Խանութներում դա շատ դժվար էր գտնել, այդ ժամանակ ձայներիզը Պետերբուրգից դուրս չէր վաճառվում։ Ալբոմի ներկայացումը անց է կացվել «Ватрушка» ակումբում, որը գտնվում է Դ.Կ. Պիշևիկովում։ Համերգին եկել էր ավելի քան հիգհարյուր մարդ, և բոլորովին անսպասելի թոխարկող ընկերության համար, բայց այս ելույթում վաճառվել էր մոտ երեք հարյուր «Камнем по голове» ձայներիզ։

Ալբոմի թողարկամ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աշխատանքի առաջին թողարկումը ներառել է տասնութ կոմպոզիցիա։ Մեկ տարի անց նույն «Курицца» լեյբլը վերաթողարկեց ձայնագրությունը CD-ով, ավելացնելով օրիգինալ նյութին երեք բոնուսային երգեր։ Դրանք էին «Мотоцикл», «В доме суета» և «Лесные разбойники» երգերը։ Հետագայում ալբոմը բազմիցս վերահրատարակվել է ինչպես օրինական, այնպես էլ անօրինական կերպով։

1998 թվականին վերահրատարակվել է Hobgoblin Records ընկերության ձայներիզների վրա։ Նույն թվականին այն թողարկել է նաև Caravan records ընկերությունը։ 1996 թվականին վերապատրաստումից հետո «Камнем по голове» ալբոմը վերահրատարակում է Manchester Files ֆիրման։ Հետագայում ստեղծվում է այս հրատարակության մի քանի արտոնագրված տարբերակներ։

2007 թվականին ալբոմը վերահրատարակում է «Никитин» ձայնագրման ֆիրման։ Այս հրատարակության տարբերակի մեջ ձայնագրումը ներառում է քսանմեկ կոմպոզիցիա և մեկ վիդեո բոնուս։ Այն դարձավ «Верная жена» երգի ձայնագրությունը։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անդրեյ Կնյազևը, բոլոր երգերի հեղինակն է՝ Միխայիլ Գորշենյովը, բացի նշվածները։

# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Смельчак и ветер»    3:03
2. «Проказник скоморох»    1:52
3. «Верная жена»    2:37
4. «Садовник»    3:42
5. «Блуждают тени»    2:11
6. «Внезапная голова»    2:24
7. «Шар голубой»  Ժողովրդական 1:14
8. «Злодей и шапка»    2:16
9. «От женщин кругом голова»    1:30
10. «Рыбак»  Անդրեյ Կնյազև 1:16
11. «Мотоцикл(*)»  Ալեքսանդր Բալունով, Միխայիլ Գորշենյով 2:37
12. «Холодное тело»    2:40
13. «Дурак и молния»    1:54
14. «Леший обиделся»    2:52
15. «Два вора и монета»    2:16
16. «Любовь и пропеллер»    2:55
17. «Камнем по голове»  Անդրեյ Կնյազև, Միխայիլ Գորշենյով 2:37
18. «С тех пор как он ушёл»    2:16
19. «В доме суета(*)»    2:31
20. «Лесные разбойники(*)»  Անդրեյ Կնյազև 3:55
21. «Мария»    4:03
22. «Верная жена (Տեսահոլովակ(**))»    2:36

Չհրապարակված նյութ Ալեքսանդր Բալունովի արխիվից (2022 թվականի վերահրապարակում)[3][4]։

# Անվանում Տևողություն
22. «Мёртвая земля»   5:32
23. «Рыбак (Ալտերնատիվ տարբերակ)»   1:42

(*) նշված երգերը թոխարկվել են 1997 թվականից

(**) նշված երգերը թողարկվել են 2007 թվականից

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ «Գորշոկ» Գորշենյով՝ վոկալ, երաժշտություն (բացառությամբ 10, 20)
  • Անդրեյ (Կնյազ) Կնյազև՝ վոկալ, տեքստեր (բացառությամբ 7), երաժշտություն (10, 17, 20)
  • Յակով Ցվիրկունով՝ կիթառ, բեք վոկալ
  • Ալեքսանդր «Բալու» Բալունով՝ բաս-կիթառ, երաժշտություն (11)
  • Ալեքսանդր «Պորուչիկ» Շիգոլյեվ՝ հարվածային գործիքներ

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա թե ինչ է ասել Ալեքսանդր «Չաչա» Իվանովը, «ՆԱԻՎ» խմբի առաջնորդը «Камнем по голове» ալբոմի մասին․

Ես տեսա այնտեղ կալիֆորնիական փոփ-փանկի ազդեցությունը, որը բեկվել է Պետերբուրգի տեսիլքով։ Դրա հետ մեկտեղ կատարված է ռուսերենով և շատ թեմատիկ։ Ինչ-որ օրիգինալ և առասպելական սարսափելի բան։ Նրանցից առաջ ոչ ոք չի ունեցել անվերջ պտտվող կտրված գլուխներ՝ որպես իրենց երգերի թեմա։ Ինչ-որ ժամանակով սա դարձել էր իմ սիրելի ձայներիզը։ Անունից բացի ոչինչ չգիտեի նրանց մասին․․․

«Тараканы!» խումբը 2013 թվականի օգոստոսի 3-ի KUBANA փառատոնի ժամանակ կատարել է «Блуждают тени» երգի քավերը, նվիրելով Միխայիլ Գորշենյովի հիշատակին։ Միևնույն ժամանակ խմբի ղեկավար Դմիտրի «Սիդ» Սպիրինն ասել է հետևյալը․

Հաջորդ երգը մեր սեփական ստեղծագործությունը չէ, բայց երբ 1997 թվականին մենք նա լսեցինք, մեզ շատ դուր եկավ․․․

Մոսկվայում «Կարոլ ի Շուտ»-ի հրաժեշտ համերգներին, որոնք անց են կացվել 2013 թվականի նոյեմբերի 24-ից 25-ը, Դմիտրի Սպրինը կատարեց «Камнем по голове» կոմպոզիցիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Король и Шут, "От женщин кругом голова", клип, не увидевший свет )» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Король и Шут - РАРИТЕТ (Питер, клуб «Гора», 17.02.1996) - YouTube». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Король И Шут - Камнем По Голове» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Еще один альбом «Короля и Шута» выходит на виниле». Новости шоу бизнеса и музыки NEWSmuz.com (ռուսերեն). 2020 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]