Белые розы
«Белые розы» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | փոփ, Եվրո դիսկո և red disco? |
Երգահան | Սերգեյ Կուզնեցով |
«Белые розы» (թարգմանաբար՝ «Սպիտակ վարդեր»), «Ласковый май» սովետական երաժշտական խմբի երգը։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Սերգեյ Կուզնեցովն է։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լուրերի՝ Կուզնեցովը երգը գրել է ալկոհոլի ազդեցության տակ 1986 թվականին[1][2]։
Ինչպես պնդում է երգի հեղինակը երգը գրելուց ավելի քան 25 տարի անց, երգում ծաղիկները մարդկանց այլաբանությունն են, որոնց մի կողմ են նետում օգտագործելուց և այլևս պետքական չլինելուց հետո[3]։
Կուզնեցովը պատմում է, որ երգը գրվել է «Ласковый май»-ի առաջին ելույթից հետո, որը նվիրված էր 1987 թվականի Ամանորին։ Այդ համերգի շրջանակներում Կուզնեցովը խմբի համար գրել և պարապել է մի քանի երգ, և հենց այդ ժամանակ էլ խումբը ստացել է իր անվանումը։ Բեմ դուրս գալուց առաջ խումբը որոշել են ժամանակավորապես անվանել «Ласковый май», քանի որ ավելի հարմար տարբերակ չկար։ Եվ երբ Սերգեյ Կուզնեցովը համերգից հետո վերադարձել է տուն, նրա մտքով անցել է «белые розы» արտահայտությունը։ Հաջորդ առավոտյան 15 րոպեում գրել է երգը։ 2013 թվականին նշել է, որ երգի բնօրինակ տարբերակը դեռ պահպանվում է իր տանը[4]։ Յուրի Շատունովը (որպես խմբի մենակատար), որը հետագայում ձայնագրել է երգը, այդ պահին 13 տարեկան էր[4]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Կենտրոնական հեռուստատեսությամբ «Белые розы» երգի տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականի հունվարին՝ «Утренняя почта» հաղորդման ժամանակ։ Երգը շատ մեծ ազդեցություն է ունեցել, «Ласковый май» խումբն անմիջապես հայտնի է դարձել, նրա երգերը սկսել են հնչել ամենուրեք[5][6]։
1980-ական թվականների վերջին երգը շատ հայտնի էր Լեհաստանում[7]։ Երգը նորից հայտնի է դարձել 2008 թվականի սկզբին՝ այն բանից հետո, երբ Ամանորի գիշերը լեհական երկու կենտրոնական հեռուստաալիքներով հեռարձակվող համերգին այն կատարել էՆատաշա Ուրբանսկայան[8][9][10]։ Երգը մինչ օրս բավականին հայտնի է Լեհաստանում[10]։
2008 թվականի հուլիսին ուկրաինական «ТиК» երաժշտական խումբը թողարկել է «Белые розы» երգի ուկրաիներեն տարբերակը՝ «Білі троянди» անվամբ, որը հետագայում ներառվել է նրանց «Тихий» ալբոմում։
Ռուսաստանում ևս երգը մինչ օրս հայտնի է[11]։ Երգի քավեր տարբերակները կատարել են շատ արտիստներ, այդ թվում՝ նաև Միխայիլ Շուֆուտինսկին։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծվել է «Белые розы» երաժշտական խումբ, Սերգեյ Մինաևը և Վլադիմիր Մարկինը կատարել են երգի ծաղրերգությունը՝ «Белые Козы»[12]։
Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
7-դյույմանոց վինիլային սինգլ 33⅓ պտույտ-րոպե («Мелодия» - С62 28083 003)
Բոլոր երգերի երաժշտությունը և խոսքերը՝ Սերգեյ Կուզնեցովի։
Կողմ 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Белые розы» | 5:48 |
Կողմ 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Седая ночь» | 6:55 |
Հիթ-շքերթենր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարվա ամփոփիչ հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1988) | Ցանկ կամ անվանակարգ | Հորիզոնական |
---|---|---|
«Ձայնային ուղի» | Տարվա ամենահայտնի երգերի ցանկ[13] | 10 |
Հիթ-շքերթ (1989) | Ցանկ կամ անվանակարգ | Հորիզոնական |
Հիթ-շքերթ TASS | Տարվա լավագույն երգերի թոփ-20[14] | 4 |
«Ձայնային ուղի» | Անվանակարգ «Տարվա անհայտ երգը»[14] | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Юрий Шатунов: «Я отсудил у Разина $10 000 000!»(ռուս.) // Аргументы и факты : газета. — 2008. — № № 36 03/09/2008.
- ↑ Песня «Белые розы» была написана «под градусом»(ռուս.) // Аргументы и факты : газета. — 2011. — № № 49 07/12/2011.
- ↑ «Автор суперхита "Белые розы" живет в нищете и не видится с Шатуновым». ТСН.ua. 2013 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 4,0 4,1 Сергей Чирков (2013 թ․ մայիսի 22). «25 лет назад, или «Белые розы» не вянут». АиФ Оренбург. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Светлана Корнеева (2004). Как зажигают "звезды". Издательский дом "Питер". էջեր 23–. ISBN 978-5-469-00155-3.
- ↑ Алексей Караковский (2014 թ․ փետրվարի 25). «Обрыв плёнки, или Путаные воспоминания о восьмидесятых». КОНТРАБАНДА. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Współczesna muzyka rozrywkowa» (լեհերեն). RosjaPL.info. 2015 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
«Współczesna rosyjska muzyka rozrywkowa». Altao.pl. 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին. - ↑ Виктор Шаньков (2008 թ․ հունվարի 14). ««Белые розы» стали новогодним хитом в Польше». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ ««Ласковый май» потряс всю Польшу». Правда.Ру. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 10,0 10,1 Кирилл Киреев Перепели по-соседски(ռուս.) // Труд : газета. — Молодая гвардия, 2012. — № 157 (26 октября 2012).
- ↑ «ДОстояние РЕспублики - Белые розы - выбрана телезрителями». Первый канал. 2009 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=qWcC12s57n0
- ↑ Федор Раззаков (2015 թ․ հուլիսի 10). Пугачева против Ротару. Великие соперницы. Эксмо. ISBN 978-5-457-04924-6.
- ↑ 14,0 14,1 Федор Раззаков (2015 թ․ հուլիսի 10). Пугачева против Ротару. Великие соперницы. Эксмо. էջեր RA1–PT339. ISBN 978-5-457-04924-6.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ласковый май — «Белые розы» (վինիլային սկավառակ) Discogs կայքում