Յանիս Պլուտարխոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Γιάννης Πλούταρχοςից)
Յանիս Պլուտարխոս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունհուն․՝ Ιωάννης Κακοσαίος
Ծնվել էդեկտեմբերի 18, 1970(1970-12-18)[1] (53 տարեկան)
Օրխոմենոս
Երկիր Հունաստան
Ժանրերլաիկո
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Գործունեություն1998 - ներկա
ԼեյբլMinos EMI
Կայքyannis-ploutarchos.gr
 Giannis Ploutarhos Վիքիպահեստում

Յաննիս Պլուտարխոս (հուն․՝ Γιάννης Πλούταρχος, դեկտեմբերի 18, 1970(1970-12-18)[1], Օրխոմենոս), հույն երգիչ, կոմպոզիտոր։ Համարվում է իր ժամանակի լաիկո (հուն․՝ λαϊκά՝ ժողովրդական) երգիչներից ամենահայտնին և բնութագրվում է որպես իսկական լաիկո ձայն ունեցող երգիչ։ Թողարկել է 11 ստուդիական ալբոմ և մեկ հիթերի ալբոմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բիոթիայի Մավրոգիա անվամբ փոքրիկ գյուղում[2]՝ աղքատ ընտանիքում, որտեղ դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում[2]։ Առաջին անգամ երգել սկսել է 6 տարեկան հասակում, իսկ լրջորեն երաժշտությամբ սկսել է զբաղվել պատանի ժամանակ։ Նրա վրա մեծապես ազդել են բյուզանդական և ժողովրդական երաժշտական ավանդույթները[2]։ 16 տարեկան հասակում Յանիսը տեղափոխվում է Աթենք՝ երգիչ դառնալու իր երազանքն իրականացնելու համար[3]։ Ընտանիքին ասում է, որ գնում է վարսահարդարում սովորելու[2]։

Սակայն, Աթենքում աշխատելով որպես վարսահարդար, չի դադարում զբաղվել երաժշտությամբ, ելույթ է ունենում տարբեր ակումբներում։ Նրա առաջին «համերգը» տեղի է ունենում Կորիդալոս ակումբում[2]։ Հիասթափվելով շոու բիզնեսում տիրող իրավիճակից՝ երկու անգամ լքում է բեմը և այլ միջոցներ գտնում՝ գոյատևելու համար[3]։ Սակայն երաժշտության հանդեպ սերը նրան կրկին վերադարձնում է շոու բիզնես, և նրա առաջին կատարումից ուղիղ 2 տարի հետո սկսում է ելույթ ունենալ Ռոդոլֆո ակումբում, այնուհետև ավելի լայն ճանաչում ունեցող ակումբներում՝ Ներաիդա, Ֆանտասիա և Թոնել, որտեղ նա սկսում է համագործակցել հայտնի ժողովրդական երգիչներ Յանիս Պուլոպուլոսի, Ռիտա Սակելարիուի, Թեմիս Ադամանտիդիսի, ինչպես նաև այլ երիտասարդ կատարողների՝ Ստելիոս Ռոկոսի և Յորղո Մազոնակիսի հետ[2]։ Այդ ժամանակ Պլուտարխոսը ծանոթանում է Դիմիտրիս Կարդաձիսի և Իլիաս Ֆիլիպուի հետ, ովքեր հավատում են նրա տաղանդին և ծանոթացնում Յանիսի առաջին պրոդյուսերի՝ Յորղո Մակրակիսի հետ, ով էլ ընտրում է նրա համար «Պլուտարխոս» բեմական անունը[2]։

Առաջին ալբոմը թողարկել է 1998 թ.։ 2 տարի անց դուրս է գալիս նոր ալբոմ, որը Յանիսին հայտնի է դարձնում։ 2005 թվականին Պլուտարխոսը համաշխարհային շրջագայությամբ հանդես է գալիս Տորոնտոյում, Ատլանտիկ Սիթիում, Բոստոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Մելբուրնում, Սիդնեյում, Յոհանեսբուրգում և Նիկոսիայում։

2012 թվականի ապրիլի 27-մայիսի 11 Պլուտարխոսը 6 համերգ է ունեցել ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքներում։

Կնոջ անունը Մարիա է, ում հետ մեծացնում է իրենց 5 երեխաներին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Մրցանակ
1998 Μόνο εσύ
2000 Υπήρχαν όρκοι պլատին
2001 Μικρές φωτογραφίες 3 անգամ պլատին
2002 Δεν είναι ο έρωτας…παιδί της λογικής 3 անգամ պլատին
2003 Πάει λίγος καιρός 3 անգամ պլատին
2005 Όλα σε σένα τα βρήκα 2 անգամ պլատին
2006 Κρυμμένα μυστικά 2 անգամ պլատին
2008 Ο,τι γεννιέται στην ψυχή 2 անգամ պլատին
2010 Προσωπικά δεδομένα 6 անգամ պլատին
2011 Δύο φωνές μία ψυχή 15 անգամ պլատին
2011 Η Δύναμη Του Έρωτα 2 անգամ պլատին
2013 Κάτω απ’ τον ίδιο ήλιο 3 անգամ պլատին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.greekdiscography.gr/Persons.htm?PersonID=5955#results
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Γιάννης Πλούταρχος Βιογραφικό» (Greek). Music.net.cy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «ΠΛΟΥΤΑΡΧΟΣ ΓΙΑΝΝΗΣ – Bio» (Greek). Heaven Music. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Պլուտարխոս» հոդվածին։