Հրաչյա Աճառյան, մարդը և գիտնականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Աճառյան, մարդը և գիտնականը
ՀեղինակԽաչիկ Բադիկյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկենսագրություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր420
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԶանգակ-97
Հրատարակման տարեթիվ2005

Խաչիկ Բադիկյանի՝ Հրաչյա Աճառյանի կյանքը և գիտական գործունեությունը լուսաբանող գիրքն է (420 էջ, «Զանգակ-97» հրատարակչություն), որում լայնորեն օգտագործված է մեծանուն լեզվաբանի «Կյանքիս հուշերից» կենսագրական երկի նյութերը։ Գրքի ընթերցողն իմանում է, որ համաշխարհային հռչակի տեր հայագետ-լեզվաբանն ուսանողական տարիներին Փարիզում ստիպված է եղել հանապազօրյա համեստագույն ապրուստը հոգալու համար աշխատել լրագրավաճառ, բոված գետնանուշ վաճառող, վագոններ լվացող, իսկ հանուն բարեգործության հնավաճառին քսան ֆրանկով վաճառել է իր անկողինը, երկար ժամանակ քնել խցի քարե հատակին՝ որպես բարձ գործածելով գրքերը։ Գրքում ներկայացված է Աճառյանի կյանքը Փարիզում, Ստրասբուրգում, Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Նոր Նախիջևանում, Թեհրանում, Թավրիզում և, իհարկե, կյանքի հասուն տարիները Խորհրդային Հայաստանում, ուր նա հազիվ է փրկվում բռնադատությունից։ Գիրքը լիովին պատկերացում է տալիս, թե ինչ տիտանական աշխատասիրություն է ունեցել Հրաչյա Աճառյանը, որը լինելով մեծանուն հայագետ Անտուան Մեյեի սանը, չի զիջել նրան և ստեղծել է գիտական բազմակողմանի հետաքրքրություններ ընդգրկող հետազոտությունների գանձարան։ Գրքում երևան են բերված լեզվաբանի «Արմատական բառարանի», «Անձնանունների բառարանի», ձեռագրացուցակների, տարբեր բառարանների, հայ գրականության պատմության, հայ հին գրականության, թարգմանությունների, մատենագիտությունների, հայ ժողովրդի պատմության և այլ բնագավառներին վերաբերող գրքերի ստեղծման հանգամանքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.azg.am/AM/2005111809(չաշխատող հղում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]