«Հարուստ բերքահավաք» գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հարուստ բերքահավաք» գործողություն (անգլ.՝ Operation Essential Harvest, Task Force Harvest), ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություն Մակեդոնիայի Հանրապետությունում 2001 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Գործողությունն անցկացվել է Մակեդոնիայի կառավարության խնդրանքով։ Գործողության խնդիրը կայանում էր ալբանական զինված ապօրինի խմբավորումների զինաթափումը։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարին Մակեդոնիայում մակեդոնացիների և ալբանացիների միջև սկսվեցին ինտենսիվ միջէթնիկական բախումներ։ Հակամարտությունը ձևականորեն ավարտվել է 2001 թվականի օգոստոսի 13-ին Օխրիդյան համաձայնագրով։

2001 թվականի հունիսին Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկին դիմել է ՆԱՏՕ-ին զինյալներին զինաթափելու խնդրանքով։ Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ում մշակվել է խաղաղապահ գործողության ծրագիր, որի պայմանը եղել է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը և կրակի դադարեցումը։ Զինված ուժերն, որոնք նախատեսված էին գործողության համար, ստացել են Task Force Harvest անվանումը[1]։

ՆԱՏՕ-ի պլանավորման սպաների խումբը ժամանել է Մակեդոնիա օգոստոսի 14-ին՝ կառավարության և ալբանական փոքրամասնության ներկայացուցիչների միջև համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը[2]։ 400 մարդուց բաղկացած բրիտանական խաղաղապահների առաջնային ջոկատը տեղակայվել է Սկոպյե քաղաքում օգոստոսի 17-ին[3]։ Օգոստոսի 22-ին բացազատվել է ևս 3100 զինծառայող։ Գործողությունը սկսվել է օգոստոսի 22-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին[4]: Գործողությունը գլխավորում էր գեներալ-մայոր Գունար Լանգեն։

Ըստ ծրագրի ՆԱՏՕ-ի զինծառայողները պետք է հավաքեին և ոչնչացնեին զինյալների զենքը, բայց միայն այն զենքն[4], որը նրանց փոխանցվել է։ Նրանք խուզարկություն իրականացնելու և զենքի և զինամթերքի առգրավման լիազորություններ չունեին։

Զենքի հավաքումն իրականում սկսվել է օգոստոսի 27-ին Նիշկուտակ բնակավայրում։ Նույն օրը հրազենային վիրավորումից մահացել է խաղաղապահ ուժերի կազմից մեկ բրիտանական զինծառայող[5]։

ՆԱՏՕ-ն գործողության ավարտի մասին հայտնել է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ալբանացի զինյալները հանձնել են 3,3 հազար միավոր զենք։ Սեպտեմբերի 27-ից սկսվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը[6], խաղաղապահների մեծ մասը լքել է Մակեդոնիան[1]։

«Հարուստ բերքահավաք» առաքելությունից հետո ՆԱՏՕ-ն Մակեդոնիայում անցկացրել է «Սաթե աղվես» գործողությունը (անգլ.՝ Operation Amber Fox)[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mays, 2010
  2. Офицеры НАТО сегодня прибудут в Македонию для подготовки миротворческой миссии
  3. Командование НАТО отдало приказ о развертывании в Скопье штаба миротворцев
  4. 4,0 4,1 Операция НАТО в Македонии официально началась
  5. «В Македонии погиб военнослужащий британских вооруженных сил из состава НАТО». NEWSru.com. 27.08.2001. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Операция НАТО в Македонии завершилась
  7. «В Македонию придет «Янтарная лиса»». Newsru.com. 27 сентября 2001. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]