Մասնակից:Zack demirtshyan/Երևան․ ճեպանկարների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Երևան. ճեպանկարների գիրք»
ՀեղինակԱրարատ Մինասյան և Զաքար Դեմիրճյան, Քրիստ Մանարյան
Ժանրարվեստ
Լեզուհայերեն, անգլերեն
Ստեղծման տարեթիվ2015-2017
Էջեր164
ԽմբագիրՀայկ Համբարձումյան
Հրատարակում(ներ)Զանգակ
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
Հրատարակման վայրԵրևան
Կայքzangak.am/product_info.php?products_id=1412&language=am

«Երևան. ճեպանկարների գիրք»[1], պատկերագիրք, որը ներկայացնում է մայրաքաղաքը ոչ միայն իր հարուստ պատմությամբ ու տեսարժան վայրերով, այլև գույներով ու բույրերով, աղմուկով ու երաժշտությամբ, հայտնի ու անհայտ բնակիչներով, ամեն վայրկյան տրոփող առօրյա կյանքով: Գիրքը ստեղծվել է Զանգակ հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի մտահղացմամբ, Նկարիչներ Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի կողմից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին են փոխանցում հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը՝ գունագեղ ու խայտաբղետ, տեղ–տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար հետաքրքիր ու անսպասելի բացահայտումներով լի: Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները է՛լ ավելի հարազատ կդարձնեն մայրաքաղաքը հայերի համար, իսկ զբոսաշրջիկների երևանյան ուղևորությունն այս գրքի ուղեկցությամբ անմոռանալի կդառնա [2]:

Գրքի շնորհանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Big 1498811056 2687367.jpg

«Երևան. Ճեպանկարների գիրք» պատկերագրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատկերասրահներից մեկում 2017 թ․-ի հունիսի 29-ին[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]