«Դինամո» ընկերության տուն
![]() | |
Տեսակ | կառույց և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Meshchansky District? |
Վայր | Bolshaya Lubyanka Street? |
Հիմնադրված է | 1930 |
Ճարտարապետ | Իվան Ֆոմին և Արկադի Լանգման |
Պատվիրող | ԽՍՀՄ ՆԳ ԺԿ |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia?[1] |
![]() | |
![]() | |
«Դինամո» ընկերության տուն (ռուս.՝ Дом общества «Динамо»), շենք Մոսկվայում, Բոլշայա Լուբյանկա փողոցի և Ֆուրկասովսկի նրբանցքի անկյունում։ Կառուցվել է 1928-1931 թվականներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքը կառուցել են խորհրդային հայտնի ճարտարապետներ Իվան Ֆոմինը և Արկադի Լանգմանը 1931 թվականին։ Նոր շենքը կատարել է «Դինամո» մարզական ընկերության բնակելի շենքի գործառույթ[2]։
1928-1929 թվականների նախագծով նախատեսվում էր ստեղծել համաչափ ճարտարապետական համակառույց, որը պետք է եզրափակեր Կուզնեցկի կամրջի հեռապատկերը։ Սակայն նախատեսված երկու շենքերից կառուցվել է միայն մեկը` Բոլշայա Լուբյանկա փողոցի և Ֆուրկասովսկի նրբանցքի միջև, որը ներառում է ոչ բարձր աշտարակով միավորված Լ-աձև վարչական և բնակելի մասնաշենքեր։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» մարզական ընկերության համակառույցի գլխավոր մասնաշենքը, որը նայում է Բոլշայա Լուբյանկային, կառուցվել է ճարտարապետական մոնումենտալ ձևերի կիրառմամբ. դրանք են զանգվածեղ կրկնակի սյուները, շենքի խիստ ուղղաձիգները։ Նրանց առանձնահատկությունը խարիսխների և սյուների խոյակների բացակայությունն է։ Վերին աշտարակը բաժանված է պատշգամբներով շենքի անկյուններում և սյուներով, որոնց վրա հենվում է ամբողջ առաջին հարկը։
Շենքն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» մարզական ընկերության շենքը պատկանում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը, առաջին հարկում «Յոթերորդ աշխարհամաս» ցանցի «Կենտրոնական գաստրոնոմ» խանութն է[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Решение Исполкома Московского Совета народных депутатов № 647 от 23.03.1987
- ↑ 2,0 2,1 «Здание спортивного общества «Динамо»»
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Старые фото дома
- Дом Общества Динамо — Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. 1992.