Ստրասբուրգի պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրասբուրգի պատմական տաճար
Տեսակթանգարան
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
ՎայրՍտրասբուրգ
Ժանրազգային տարազներ, գեղանկարներ, քանդակներ, առարկաներ, կահույք
Հասցե2, rue du Vieux-Marché-aux-Poissons67000
Հիմնադրվել է1856
Մակերես1,700 մ²
Այցելուներ58,098 (2017)
Կայքmusees.strasbourg.eu/musee-historique
Քարտեզ
Քարտեզ

Ստրասբուրգի պատմական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստորին Հռենոս գավառի Ստրասբուրգ քաղաքում։ Նվիրված է քաղաքի պատմական ժառանգությանը։ Գտնվում է Իլլ գետի ափին՝ Ստրասբուրգի մայր տաճարի և Կորբո հրապարակի միջև ընկած հատվածում։

Պատմություն

Հին մսատան խանութը՝ աջ կողմից (Էժեն Պետիտվիլ, 1841)

Կառույցը հիմանդրվել է 1586-1588 թվականներին, որպես մսագործական խանութ։ Իսկ 1920 թվականին վերածվել է թանգարանի։ Այժմ գրանցված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[1]։

Ստրասբուրգի մանրապատկերը

Քսան տարի շարունակ թանգարանը փակ է մանցել, որպեսզի վերանորոգվի։ Հուլիսի 30–ին, 2007 թ․, թանգարանը կրկին բացեց իր դռները՝ ցուցադրելու Ստրասբուրգի պատմության առաջին դրվագը՝ քաղաքակրթության առաջին հետքերից մինչև 1800 թ․ ընկած հատվածը։ Երկրորդ դրվածը ցուցադրվեց 2013 թ․–ի նոյեմբերի 16 –ին[2]․ այն ներառում էր Նապոլեոնի տարիներից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածը։ Այսինքն արդեն 2013 թ․–ից ի վեր թանգարանը լիարժեք բացված է և հասանելի այցելուների համար։

Թանգարանը ներկայացնում է Ստրասբուրգի քաղաքական, տնտեսական և սոցիալական պատմությունը՝ ռազմական սարքերի, տարազների, գեղանկարչական ստեղծագործությունների, նկարների, քանդակների և այլ իրերի միջոցով։ Հավաքածուները հիմանականում գալիս են Միջնադարից և 18-րդ դարից։

200,000 իրերից, որոնք թանգարանն ունի, միայն 1,650 են ցուցադրված։ Դրանցից ամենանշանավորը 1727 թ․–ի Ստրասբուրգ քաղաքի մանրապատկերն է։ Սա քաղաքի և անմիջական շրջակայքի պատկերազարթումն է՝ 1/600 մաշտաբով, որը գրավում է 80 մ² տարածք։

Մուտքը

  • Ստրասբուրգ քաղաքի համար 10 ավտոբուսով՝ Corbeau կանգառ․
  • Ստրասբուրգի տրամվայի Ա կամ Դ համարներով՝ Porte de l'Hôpital կանգառ։

Ծանոթագրություններ

  1. https://www.pop.culture.gouv.fr/notice/merimee/PA00085040
  2. (pdf) http://www.musees.strasbourg.eu/uploads/documents/presse/extensionMH/DP_F_nouvellessalles_06112013.pdf. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |auteur= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)

Գրքեր

  • Ժան–Պիեր Քլայն, Ստրասբուրգի պատմական թանգարան․ Ստրասբուրգի թանգարանները (Le Musée historique de Strasbourg, Musées de Strasbourg), 1980, էջ 122․
  • Ադոլֆ Ռիֆ, Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի զենքերը(Les Armes d’honneur du musée historique de la ville de Strasbourg), 1948, էջ 16․
  • Ստրասբուրգ քաղաքի պատմական թանգարանի հավաքածուները․ ազատ քաղաքից հողափոխական քաղաք(Les Collections du musée historique de la ville de Strasbourg : de la ville libre à la ville révolutionnaire), 2008․
  • Բերնադետ Շնիցլեր, Ստրասբուրգի թանգարանների պատմություն (Histoire des musées de Strasbourg), 2009 էջ 254

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի պատմական թանգարան» հոդվածին։