Ջալալ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալալ Հարությունյան
նոյեմբերի 11, 1974(1974-11-11) (49 տարեկան) -
ԾննդավայրԲադարա
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
ԿոչումԳեներալ-Մայոր
Հրամանատարն էրԱՀ Պաշտպանության բանակ
ՊաշտոնԱՀ ՊԲ հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Պարգևներ
Արցախի հերոս

Ջալալ Անատոլիի Հարությունյան՝ ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Բադարա գյուղում, հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր[1][2], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–Պաշտպանության բանակի հրամանատար[3]։

Կենսագրություն

Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բարդարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[4]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։

Զինվորական ծառայութուն

1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության Բանակում։ 1992-ից 2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-յում, լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար[5][6][7]։

2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից[3]։

Կոչումներ և պարգևներ

2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Ծանոթագրություններ

  1. «Ջալալ Հարությունյանը գեներալ-մայորի կոչում է ստացել».
  2. «Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».
  3. 3,0 3,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար».
  4. Ջալալ Հարությունյան
  5. Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար
  6. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար».
  7. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար».

Արտաքին հղումներ