Գևորգ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Երվանդի Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 26, 1936 (88 տարեկան)
Հայաստան Հայաստան Ծաղկահովիտ, Արագածոտնի մարզ
Մահացել էնոյեմբերի 5, 2023(2023-11-05)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունմեխանիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
ՀՊՄՀ
Գործունեության ոլորտanalytical mechanics?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և տեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Գևորգ Երվանդի Բաղդասարյան (հունվարի 26, 1936(1936-01-26), Հաջի-Խալիլ, Հայաստան - նոյեմբերի 5, 2023(2023-11-05)[1]), մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994), թղթակից անդամ (1990), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[2]:

Կենսագրություն

1958 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1964-1979 թվականներին` առաջատար գիտաշխատող, 1978-1998 թվականներին` մագնիսաառաձգականության բաժնի վարիչ, 1978-1979 թվականներին` ինստիտուտի տնօրեն, 1988-2001 թվականներին` ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1992-1994 թվականներին` կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1994-1998 թվականներին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1998-2002 թվականներին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թվականներին` ԵՊՀ ռեկտորի խորհրդական։ 2007 թվականից ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր է։ Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[3]:

Ռուսաստանի Դաշնության տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի արտասահմանյան անդամ է։

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական պարամետրական և ֆլատերային տատանումների հետազոտմանը։ Կառուցել է հաղորդիչ բարակ մարմինների մագնիսաառաձգական տեսություն, մշակել պիեզոմագնիս միջավայրերում մագնիսաձայնային ալիքների տարածման տեսական հիմքերը[4]:

Պարգևներ

Երկեր

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՒՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
  2. ՀՀ ԳԱԱ, Իսկական անդամներ (Ակադեմիկոսներ), Բաղդասարյան Գևորգ
  3. Բաղդասարյան Գևորգ Երվանդի
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  6. «Գևորգ Բաղդասարյան». www.presidentprize.am (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.