Jump to content

«Մտածիր և հարստացիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Մտածիր և հարստացիր |բնօրինակ անուն = {{lang-en|Think and Grow Rich}} |պատկեր = ThinkandGrowRich.j...»:
(Տարբերություն չկա)

11:37, 16 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Մտածիր և հարստացիր
անգլ.՝ Think and Grow Rich
Պատկեր:ThinkandGrowRich.jpg
«Մտածիր և հարստացիր» գրքի կազմը (ռուսերեն թարգմանված)
ՀեղինակՆապոլեոն Հիլլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
ԹեմաԻնքնազարգացման գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1937
OCLC156886959 և 28273187

Մտածիր և հարստացիր (անգլ.՝ Think and Grow Rich), ամերիկացի գրող, լրագրող և հոգեբան Նապոլեոն Հիլլի գրքերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին: Չնայած նրան, որ գրքի անվանումից ենթադրում է, որ այս գիրքը պետք է խոսեր մի միայն այն հարուստ դառնալու մասին, սակայն հեղինակը գրքում կարծում է, որ գրքիի փիլիսոփայական ոճը կարող է օգտագործվել որպես օգնություն առ այն, որ մարդիկ կարող են հասնել հաջողությունների բոլոր ոլորտներում[1]: Որպես օրինակ, սպորտի տեսաբան Ջիմ Մյուրրին գրում է, որ այս գիրքը օգնել է 1973 թվականին Քեն Նորթոնին Մուհամմեդ Ալիի հետ մարտի ժամանակ[2][3]:

Բիզնես-բեստսելեր BusinessWeek-ում գիրքը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[4]: Գիքը նաև տեղ է զբաղեցնում Ջոն Մաքսվելիի A Lifetime «Must Read» Books List-ում[5]:

1970 թվականին, երբ Հիլլին մահացավ, գիրքը վաճառվել է մոտ 20 մլն օրինակով[6]:

Գրքի ստեղծման պատմությունը

Սովորել է համալսարանում և աշխատելով որպես թղթակից՝ սկսել է նյութ հավաքել հայտնի մարդկանց կարիերայի մասին: 1908 թվականին նա հանդիպել է Էնդրյու Կարնեգին, ով առաջարկել է նրան հարցազրույց վերցնել 500 հաջողակ ամերիկացիներից և դուրս բերել հաջողության ունիվերսալ բանաձև: 1928 թվականին՝ Կարնեգիի հետ խոսակցությունից ուղիղ 20 տարի անց՝ Հիլլը հրապարակել է առաջին գիրքը՝ անձնական հաջողության իր անձնական փիլիսոփայությունը:

Բովանդակություն

«Մտածիր և հարստացիր» գրքի տեքստը հիմնվել է Հիլլի ոչ այդ քան շուտ գրած «Հաջողության օրենք» գրքից[7] և հանդիսանում է ավելի քան քսան տարվա հետազոտությունների արդյունք նրա համար, որ հաջողվել է բացահայտել այն հանգամանքը, որ որ գիրքը ստեղծվել է մեծ քանակությամ մարդկանց հետ համագործակցության արդյունքում: Հիլլը ուսումնասիրել է այդ մարդկանց բնութագրերը և մշակել տասնվեց «օրենքներ», որոնք պետք է կիրառվեն հաջողության հասնելու համար[8]:

Հրատարակություն

Ինքնօրինակ տարբերակ

«Մտածիր և հարստացիր» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականի մարտ ամսին: Չնայած սահմանափակ գովազդող ընկերությունների, գրքի նախնական տպաքանակը եղել է 5000 օրինակ, որոնք վաճառվել են վեց շաբաթվա ընթացքում: Ամեն գիրքն արժեր 2,5 դոլար: Դրանից հետո, երբ շուկա մտավ երկրորդ հրատարակված տպաքանակը, դրանք նույնպես վաճառվել վեց շաբաթվա ընթացքում:

1965-ականների տարբերակ

1965 թվականին գիրքը վերահրատարակվեց Fawcett Publications հրատարակության կողմից:

21-րդ դարի տարբերակ

2004 թվականին տեքստի վերանայված տարբերակը լույս է տեսել Think and Grow Rich: The 21st-Century Edition: Revised and Updated վերնագրի ներքո: Այս տարբերակի խմբագիր Բիլլ Հարթլին խմբագրական մեկնաբանությունների հետ համատեղ ներկայացնում է Հիլլի ժամանակակից սկզբունքների օրինակներ:

Ինքնօրինակ, վերականգնված և ուղղված տարբերակներ

2004 թվականին, Ռոսս Քորնուելլը հրատարակել է իր գրքի ինքնօրինակ տարբերակը Think and Grow Rich!: The Original Version, Restored and Revised անվանմամբ[9], վերականգնելով բովանդակությունը մի միայն մի քանի փոփոխություններ անելով:

Ծանոթագրություններ

  1. Napoleon Hill Think and Grow Rich. — Fawcett Crest, 1987. — 256 с. — ISBN 0449214923
  2. Jim Murray (1973-08-07). «The Jim Murray Column: Ken The Conqueror» (անգլերեն). The Los Angeles Times. Վերցված է 2012-03-05-ին.
  3. «Norton Has Philosophy of Success» (անգլերեն). Associated Press. 1973-07-28. Վերցված է 2012-03-05-ին.
  4. «The BusinessWeek Best-Seller List». BusinessWeek magazine. 2007-01-15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-09-13-ին. Վերցված է 2012-03-05-ին.
  5. Maxwell, John (2008-03). «A Lifetime "Must Read" Books List». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-09-13-ին. Վերցված է 2012-03-05-ին.
  6. «"Grow rich" author dies». The Milwaukee Sentinel. 1970-11-10. Վերցված է 2012-03-05-ին.
  7. Napoleon Hill The Law of Success. — United Holdings Group, 2002. — 610 с. — ISBN 1612981674
  8. Michael J. Ritt, Kirk Landers A Lifetime of Riches: The Biography of Napoleon Hill. — Dutton Book, 1995. — 239 с. — ISBN 0525941460
  9. Napoleon Hill, Ross Cornwell Think and Grow Rich!: The Original Version, Restored & Revised. — Aventine Press, 2004. — 412 с. — ISBN 1593302002

Արտաքին հղումներ