Միջնադարյան Հայաստանում լարախաղացությունը (վկայված է դեռևս 5-րդ դարում) թատերական ժանրերից էր։ Նոր ժամանակներում այն պահպանվել է իբրև ժողովրդական արվեստ։ Լարախաղացը ելույթ է ունենում հրապարակներում և բակերում՝ երաժիշտների նվագակցությամբ, իսկ նրա խաղակից ծաղրածուն հանդիսականներից դրամ է հավաքում, լարի տակ կատակային շարժումներով ընդօրինակումով լարախաղացի շարժումները, երբեմն էլ ծաղրում նրան։ Հայ նշանավոր լարախաղացներից են Հովհաննես Գասպարյանը և Վաղարշակ Արզումանյանը[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 505)։