Ջեյսոն Ռիչարդսոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեյսոն Ռիչարդսոն Jason Richardson | ||
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ ծանր հարձակվող | |
---|---|---|
Համար | № 23 | |
Ի ծնե տրված անունը | Jason Anthoney Richardson Ջեյսոն Էնթոնի Ռիչարդսոն | |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1981 (43 տարեկան) | |
Ծննդավայր | Սեգինոու, Միչիգան, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Արթուր Հիլ ավագ դպրոց (Սեգինոու, Միչիգան) | |
համալսարան | Միչիգան սթեյթ (1999–2001) | |
Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5-րդ | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
Կարիերայի պատմություն
| ||
Գոլդեն սթեյթ Ուորիորս (2001–2007) Շառլոթ Բոբքեթս (2007–2008) Ֆինիքս Սանս (2008–2010) Օռլանդո Մեջիք (2010–2012) Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2012–2015) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ջեյսոն Էնթոնի Ռիչարդսոն (անգլ.՝ Jason Anthoney Richardson, հունվարի 20, 1981, Սագինո, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։
Ծնվել է Սեգինոու բնակավայրում (Միչիգան նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Արթուր Հիլի անվան ավագ դպրոցում, որի ավարտական տարում ճանաչվել է «Միչիգան նահանգի Միստր Բասկետբոլ» և ընդգրկվել «McDonald's All-American» հավաքականում։ Դպրոցն ավարտելուց հետո սկսում է հանդես գալ Միչիգանի նահագային համալսարանի բասկետբոլային թիմում։ Առաջին տարում Ռիչարդսոնը 37 խաղում միջինում բերում էր 5, 1 միավոր՝ 50.3% նետման արդյունավետությամբ։ Համալսարանի երկրորդ տարում Ռիչարդսոնի միջին միավորները բարձրանում և հասնում է 14, 7-ի։ Երկու ուսումնական տարի համալսարանում անցկացնելուց հետո ընտրվել է 2001 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։ «Ուորիորսում» անցկացրած տարիներին Ռիչարդսոնը դրոշմում է իր անունը որպես լիգայի լավագույն սլեմ դանկ վարպետներից մեկը՝ երկու տարի անընդմեջ՝ 2002 և 2003 թվականներին հաղթելով «NBA սլեմ դանկ մրցույթը». նման հաջողության NBA-ի պատմության մեջ հաջողվել էր հասնել միայն Մայքլ Ջորդանին։
Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2003-04 մրցաշրջանի ավարտին արժանացել ամենակատարելագործված բասկետբոլիստի մրցանակին։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002, 2003՝ NBA սլեմ դանկ մրցույթի չեմպիոն
- 2002՝ Նորեկների մարտահրավերի ամենաարժեքավոր բասկետբոլիստ
- 2002՝ NBA All-Rookie առաջին թիմ
- 1999՝ McDonald's All-American
- 1999՝ Միչիգան նահանգի Միստր Բասկետբոլ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-01-18 Wayback Machine
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2008-04-12 Wayback Machine
- Ապրող անձինք
- 1981 ծնունդներ
- Հունվարի 20 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսի բասկետբոլիստներ
- Շառլոթ Բոբքեթսի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ