Ջեյսոն Ռիչարդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Ջեյսոն Ռիչարդսոն
Jason Richardson
J-RichMagic.jpg
Philadelphia 76ers
Ակումբ Philadelphia 76ers
Դիրքը Հարձակվող պաշտպան/ ծանր հարձակվող
Համար № 23
Ի ծնե տրված անունը Jason Anthoney Richardson
Ջեյսոն Էնթոնի Ռիչարդսոն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1981 (1981-01-20) (33 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սեգինոու, Միչիգան, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Արթուր Հիլ ավագ դպրոց (Սեգինոու, Միչիգան)
համալսարան Միչիգան սթեյթ (1999–2001)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2001–2007)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Բոբքեթս (2007–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2008–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2010–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2012-այժմ)
Մրցանակներ

  • 2× NBA սլեմ դանկ մրցույթի հաղթող (2002–2003)
  • NBA նորեկների մարտահրվերի MVP (2003)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2002)
  • NCAA չեմպիոն (2000)
  • Կոնսենսուս All-American երկրորդ (2001)

Ջեյսոն Էնթոնի Ռիչարդսոն (անգլJason Anthoney Richardson, ծնվ.՝ հունվարի 20, 1981թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում՝ որպես հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։

Ծնվել է Սեգինոու բնակավայրում (Միչիգան նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Արթուր Հիլի անվան ավագ դպրոցում, որի ավարտական տարում ճանաչվել է «Միչիգան նահանգի Միստր Բասկետբոլ» և ընդգրկվել «McDonald's All-American» հավաքականում։ Դպրոցն ավարտելուց հետո սկսում է հանդես գալ Միչիգանի նահագային համալսարանի բասկետբոլային թիմում։ Առաջին տարում Ռիչարդսոնը 37 խաղում միջինում բերում էր 5, 1 միավոր՝ 50.3% նետման արդյունավետությամբ։ Համալսարանի երկրորդ տարում Ռիչարդսոնի միջին միավորները բարձրանում և հասնում է 14, 7-ի։ Երկու ուսումնական տարի համալսարանում անցկացնելուց հետո ընտրվել է 2001 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։ «Ուորիորսում» անցկացրած տարիներին Ռիչարդսոնը դրոշմում է իր անունը որպես լիգայի լավագույն սլեմ դանկ վարպետներից մեկը՝ երկու տարի անընդմեջ՝ 2002 և 2003 թվականներին հաղթելով «NBA սլեմ դանկ մրցույթը». նման հաջողության NBA-ի պատմության մեջ հաջողվել էր հասնել միայն Մայքլ Ջորդանին։

Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 2003-04 մրցաշրջանի ավարտին արժանացել ամենակատարելագործված բասկետբոլիստի մրցանակին։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել]

  • 2002, 2003՝ NBA սլեմ դանկ մրցույթի չեմպիոն
    Ռիչարդսոնը աջ ձեռքով լեյափ կատարելիս
  • 2002՝ Նորեկների մարտահրավերի ամենաարժեքավոր բասկետբոլիստ
  • 2002՝ NBA All-Rookie առաջին թիմ
  • 1999՝ McDonald's All-American
  • 1999՝ Միչիգան նահանգի Միստր Բասկետբոլ

Արտաքին հղումներ[խմբագրել]