Շադե Ադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շադե Ադու
Բնօրինակ անունSade Adu
Ի ծնե անունյորուբա՝ Helen Fọláṣadé Adú
Նաև հայտնի է որպեսAriana
Ծնվել էհունվարի 16, 1959(1959-01-16)[1][2][3][…] (65 տարեկան)
Իբադան, Նիգերիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ջազ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, սոֆթ ռոք և քուլ ջազ[4]
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ[4]
ԼեյբլPortrait և Epic Records
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի դպրոց, Colchester Institute?, The Stanway School? և Clacton County High School?
ԱնդամակցությունSade
Պարգևներ
Կայքsade.com
 Sade Adu Վիքիպահեստում

Հելեն Ֆոլաշադե Ադու (անգլ.՝ Helen Folasade Adu, յորուբա՝ Fọláṣadé Adú, հունվարի 16, 1959(1959-01-16)[1][2][3][…], Իբադան, Նիգերիա), առավել հայտնի Շադե Ադու (Sade Adu) բեմական անվամբ, նիգերիական ծագումով անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, իր անունը կրող «Sade» խմբի վոկալիստուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի հունվարի 16-ին Նիգերիայի Իբադան քաղաքում։ 1970-ականների սկզբին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր պարով, նորաձևությամբ, լսում էր այնպիսի սոուլ կատարողների, ինչպիսիք էին Քուրտիս Մեյֆիլդը, Դոննի Հեթուեյը և Մարվին Գեյը։

1977 թվականի Շադեն եկավ Լոնդոն, երեք տարի սովորելու հագուստի դիզայն Սուրբ Մարտինի անվան նկարչական քոլեջում։ Ստանալով բարձրագույն կրթություն, նա իր ընկերուհի Ջոյ Մելորի հետ բացեց մոդելային ստուդիա, որտեղ նաև հանդես էր գալիս որպես ֆոտոմոդել։

1980 թվականին Շադեն ծանոթանում է Լի Բարրետի հետ, ով լատինո-սոուլ ոճում ստեղծագործող «Arriva» համույթի մենեջերն էր։ Նա միացավ խմբին և սկսեց հեղինակել իր առաջին երգերը։

1982 թվականին լինելով «Pride» խմբի անդամ, Շադեն ծանոթացավ Ստյուարտ Մեթեմենի և Փոլ Սփենսեր Դենմանի հետ։ Փոլ Կուկի հետ նրանք ստեղծեցին առանձին խումբ, որը կրեց հենց իր անունը՝ «Sade»։ Հետագայում խմբին միացավ Էնդրյու Հեյլը, իսկ Փոլ Կուկը լքեց խումբը։

1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադեն պայմանագիր կնքեց «Epic Records» ձայնագրման լեյբլի հետ։ Խմբի բոլոր հաջորդ ալբոմները՝ «Diamond Life» (1984), «Promise» (1985), «Stronger Than Pride» (1988), «Love Deluxe» (1992), «The Best Of Sade» (1994), «Lovers Rock» (2000), «Lovers Live» (2002), «Soldier Of Love» (2010), թողարկվել են տվյալ լեյբլի միջոցով։

1986 թվականին Շադեն մեկնում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։ 1989 թվականի հոկտեմբերի 11-ին Մադրիդի Վինուելաս պալատում ամուսնանում է կինոռեժիսոր Կարլոս Սքոլի հետ, Այնուամենայնիվ, այս ամուսնությունը երկար չի տևում, և զույգը բաժանվում է։

1990 թվականին Շադեն վերադառնում է Լոնդոն։ 1990 թվականներին նա Ճամայկաում ծանոթանում է Բոբ Մորգանի հետ։ 1996 թվականի հուլիսի 21-ին ծնվում է նրանց դուստր՝ Իլան։

Շադեն մինչ օրս ապրում է Լոնդոնում։

Ձայնային ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաբարձր նոտան՝ F#5
  • Ամենացածր նոտան՝ C3

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sade խմբի հետ սկավառակները։

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sade խմբի ֆիլմագրությունը։

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սկսնակներ» (1986)
  • «Voices For Darfur»(2005)

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sade

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Montreux Jazz Festival Database
  5. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2016. — Iss. 56430. — P. S9.
  6. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2017. — Iss. 61962. — P. B8.
  7. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շադե Ադու» հոդվածին։