Թիբոր Սամուելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիբոր Սամուելի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1890(1890-12-27)[1]
ԾննդավայրՆյիրեդխազա, Հունգարիա[2][3]
Մահացել էօգոստոսի 2, 1919(1919-08-02)[2] (28 տարեկան)
Մահվան վայրԼիխտենվյորտ, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Հունգարիա[4][5][6]
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինJolán Szilágyi?[7]
Զբաղեցրած պաշտոններPeople's Commissar?
ԿուսակցությունՀունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Tibor Szamuely Վիքիպահեստում

Թիբոր Սամուելի (հունգ.՝ Tibor Szamuely, դեկտեմբերի 27, 1890(1890-12-27)[1], Նյիրեդխազա, Հունգարիա[2][3] - օգոստոսի 2, 1919(1919-08-02)[2], Լիխտենվյորտ, Վիներ Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), հունգարացի լրագրող, քաղաքական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հիմնադիրներից, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ (1908), 1913 թվականից սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական, օրգան «Նեպսավա» թերթի աշխատակից։

1914 թվականին զորակոչվել է Ավստրո-Հունգարական բանակ, 1915 թվականին գերի ընկել ռուսական ռազմաճակատում։ Մասնակցել է ՌԿ(բ)կ հունգարական խմբի ստեղծմանը (1918 թվականի մարտ) և 1918 թվականի ձախ էսէռական ապստամբության ճնշմանը Մոսկվայում։ 1919 թվականի սկզբին վերադարձել է Հունգարիա, ընտրվել ՀԿԿ ԿԿ և նրա կենտրոնական օրգան «Վյորյոշ ույշագ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ Հունգարիայի Սովետական Հանրապետության (ՀՍՀ) ժամանակ եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, լուսավորության ժողկոմ, թիկունքի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար։ Լենինի հետ բանակցելու համար 1919 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։ Սպանվել է հակակոմունիստական ազգային-ազատագրական շարժման ուժերի կողմից՝ ավստրիական սահմանն անցնելիս (ՀՍՀ պարտությունից հետո)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիբոր Սամուելի» հոդվածին։