Yokohama Landmark Tower

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yokohama Landmark Tower
Տեսակերկնաքեր
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունMinatomirai?
Հասցե神奈川県横浜市西区みなとみらい2-2-1220-8190
Գտնվում է ափինTokyo Bay? և Port of Yokohama?
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն295,8 մետր
Հարկեր70
Ստորգետնյա հարկեր3
Վերելակներ79
Մակերես23 208,29 քառակուսի մետր, 392 884,85 քառակուսի մետր
Անվանված էճարտարապետական հուշարձան
ՍեփականատերMitsubishi Estate
ԲնակիչYokohama Royal Park Hotel? և nucleus Co., Ltd.?
Օգտագործվում էobservation deck?, հյուրանոց, խանութ, գրասենյակ և բազմաֆունկցիոնալ համալիր
Հիմնադրված էհուլիսի 14, 1993
Բացվածհուլիսի 16, 1993
ՇինարարShimizu Corporation?
ՃարտարապետHugh Stubbins? և Mitsubishi Estate
ՃարտարագետMitsubishi Jisho Design? և LeMessurier Consultants
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Yokohama Landmark Tower (ճապ.՝ 横浜ランドマークタワー Յոկոհամա Ռանդոմա:կու Տավա։, «Յոկոհամայի աշտարակ-օրիենտիր»), Յոկոհամայի ամենաբարձր շենքը և իր բարձրությամբ երրորդը Ճապոնիայում։ Շենքի բարձրությունը 296,3 մետր է[1]։ Երկնաքերը տեղակայված է Մինատո-Միրայ 21 շրջանում՝ Յոկոհամայի արվեստի թանգարանի առջև։ Շենքի շինարարությունն ավարտվել է 1993 թվականին։ Երկնաքերի վրա տեղակայված է երկրի ամենաբարձր դիտահարթակը։ «Լենդմարկ-թաուեր»-ի շինարարությունն ավարտելու պահին այն համարվում էր ամենաբարձր շենքը, բայց 2003 թվականի դեկտեմբերի 31-ին նրանից առաջ անցավ Թայվանում գտնվող Թայբեյ 101 երկնաքերը։

Երկնաքերի մի մասը՝ 49-ից 70-րդ հարկերը, զբաղեցնում է 603 սենյակից բաղկացած հինգաստղանի հյուրանոցը։ Ներքևի հարկերում տեղակայված են օֆիսներ, ռեստորաններ, կլինիկաներ, խանութներ։ Ընդհանուր առմամբ շենքն ունի 73 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկ[1]։ 69-րդ հարկում գտնվում է դիտահարթակը, որը 360° դիտողունակության հնարավորություն է ընձեռում։ Շենքում սարքավորված են վերելակներ, որոնք զարգացնում են մինչև 12,5 մ/վ արագություն (45 կմ/ժ)[1]։ Այդպիսի վերելակը 1-ինից մինչև 70-րդ հարկ բարձրացնում է մոտավորապես 40 վայրկյանում։

71-րդ հարկում տեղակայված են 2 իներցիոն դեպֆերներ։

Շենքը հիմնադրվել է Հյու Ստաբինսի նածագծով՝ Shimizu Corporation-ի և Mitsubishi Estate-ի պատվերով։ Երկնաքերը Mitsubishi Estate-ի սեփականությունն է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Landmark Tower» (անգլերեն). CTBUH Tall Buildings Database. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Yokohama Landmark Tower» հոդվածին։