Xkcd

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԷքսՔեյՍիԴին (անգլերեն՝ xkcd) մի ցանցային ծաղրանկարների նախագիծ է, որը ստեղծվել է Րանդալ Մանրոյի միջոցով[1][2], մի նախկին ՆԱՍԱ-ի կապալառու:[3] Մանրոն նրան նկարացրում է որպես մի «ռոմանսի, սարկազմի, մաթեմատիկայի և լեզվի ցանցային ծաղրանկար»:[4][5] Դա լայնատարծորեն կարդացված ցանցային ծաղրանկար է (2007-ի հոկտեմբերին 60-ից 70 միլիոն էջի դիտում է արձանագրել[6]) և հիմնական հոսքի լրատվամիջոցների ինչպես The Guardian[7] և The New York Times[8] մեջ ճանաչվել է:

Մանրոն նշում է՝ թե անվանումը ոչ մի հատուկ նշանակություն չունի, և միայն մի չորս տառանոց բառ է առանց որևէ հնչյունական արտասանության, մի բան, որ ինքը նկարագրում է որպես «մի բարձր գնահատված և զգուշորեն պահպանված կետ չորս-տիպարանոց շարանների տիեզերքում:»[5] Ծաղրանկարի նյութերը տարբեր են: Որոշները կարծիքներ են կյանքի և սիրո մասին (որոշ սիրո նախագծերը հասարկապես արվեստ են բանաստեղծության հետ), և որոշները մաթեմատիկական կամ գիտական շրջանի կատակներ են: Որոշ նախագծերը բնութագրվում են հասարակ հումորով կամ հանրամատչելի մշակույթի մեջբերումներով: Դրանով հանդերձ, որ ծաղրանկարը գծե անձնավորություններ ունի դերերում[2][9], երբեմն ունենում է բնապատկերներ, խճճված մաթեմատիկական նախշանկարներ ինչպես ֆրակտալներ (օրինակ, նախագիծ #17 "Ինչ կլիներ եթե"-ն ցույց է տալիս մի Ապոլոնեական gasket, կամ #543 "Սիերպինսկի Վալենտինը" և #95 "Սիերպինսկի Արնանդամը" մի Սիերպինսկի եռանկյունի փոխարեն:[10]), կամ ուրիշ կարտունիստնետի ոճի ընդօրինակումները (ինչպես "ծաղրերգության շաբաթվա" ժամանակ):

Ծաղրանկարը առկա է Creative Commons Վերագրման Ոչ-առևտրային 2.5 լիցենզիայի տակ:[11] Նոր ծաղրանկարները կայքին ավելանում են շաբաթը երեք անգամ՝ ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, և ուրբաթ[3] կես գիշերվան Արևելյան Ժամին (Eastern Time)[12], դրանով հանդերձ, որ չորս պարագայում շաբաթն ամեն օր են նորոցվել՝ ծաղրերգության շաբաթ, «Ընտրություններ» սերիան, «1337» սերիան, և «Քարտուղար» սերիան:


Աղբյուրներ [խմբագրել]

  1. Քոհեն, Նոամ (2008-05-26). «Սա խնդալի է միայն եթե Unix գիտեք (անգլերեն)». NYTimes.com. http://www.nytimes.com/2008/05/26/business/media/26link.html. "... Րանդալ Մանրոն, xkcd-ի, մի շատ հանրաճանաչ ցանցային ծաղրանկարի, ստեղծողը (գոնե համակարցչային ծրագրավորողների մեջ)..." 
  2. 2,0 2,1 Գուզման, Մոնիկա (2007-05-11)։ «Ինչ կա ցանցի վրա (անգլերեն)»։ Seattle Post-Intelligencer։ էջ՝ D7։ http://www.seattlepi.com/lifestyle/315214_stayonline11.html։ 
  3. 3,0 3,1 Fernandez, Rebecca (2006-11-25)։ «xkcd՝ Մի ծաղրանկարի շարան համակարգչամոլի համար (անգլերեն)»։ Red Hat Magazine։ http://www.redhat.com/magazine/025nov06/features/xkcd/։ 
  4. The Times (Հունիս 6, 2007) xkcd.com; Կտտոցը; Չորեքշաբթի Մաս՝ Features; Էջ 2.
  5. 5,0 5,1 «xkcd-ի մասին (անգլերեն)»։ xkcd։ http://xkcd.com/about/։ 
  6. Սո, Ադրինեն (2007-11-03)։ «Իսկական համակարգչամոլի սիրտ է տրոփում Xkcd-ի գծե անձնավորություններում (անգլերեն)»։ Wired։ http://www.wired.com/entertainment/theweb/news/2007/11/xkcd։ 
  7. 100 բարձր կայքերը գալիք տարվա համար (անգլերեն) The Guardian (18 Դեկտեմբեր 2008):
  8. Երբ պիկսելները նոր կյանք են գտնում իսկական թղթի վրա (անգլերեն) The New York Times (19 Ապրիլ 2009):
  9. Kalamazoo Gazette (Օգոստոս 17, 2006) Ad lib. մաս՝ Տոմս:
  10. «Ինչ կլիներ եթե (#17)»։ xkcd։ http://xkcd.com/17/։ 
  11. «Լիցենզիա»։ xkcd։ http://xkcd.com/license.html։ 
  12. xkcd » Բլոգի Արխիվ » Հոգի

Արտաքին հղումներ [խմբագրել]