Takin’ Back My Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Takin’ Back My Love»
«Takin’ Back My Love» սինգլի շապիկը (Էնրիկե Իգլեսիաս, 2009)
Էնրիկե Իգլեսիասի սինգլը
«Greatest Hits» ալբոմից
Թողարկված12 հունվարի, 2009 (Ֆրանսիա)
20 մարտի, 2009 (Գերմանիա)
ՖորմատCD-սինգլ, մաքսի սինգլ, թվային տարածում
Ձայնագրված2008
Ժանրեվրոփոփ, R&B
Տևողություն3:51
ԼեյբլInterscope
ՊրոդյուսերRedOne
Էնրիկե Իգլեսիասի սինգլների ժամանակագրություն
«Away»
(2008)
«Takin’ Back My Love»
(2009)
«Gracias a Ti (Remix)»
(2009)
Սիարայի սինգլների ժամանակագրություն
«Go Girl» «Takin’ Back My Love» «Never Ever»
Սառա Քոննորի սինգլների ժամանակագրություն
«I’ll Kiss It Away» Takin’ Back My Love «Cold as Ice»

Takin’ Back My Love, իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի Greatest Hits ալբոմի երկրորդ սինգլը՝ թողարկված 2009 թվականի հունվարի 12-ին Interscope լեյբլով։ Երգը գրել է Ֆրենկի Շտորմը, պրոդյուսերը եղել է Նադիր Խայաթը (RedOne)։ Ձայնագրվել է երգի երեք տարբերակ. բնօրինակը ամերիկացի երգչուհի Սիարայի հետ դուետն է, որը եղել է միջազգային սինգլ։ Դրանից բացի երգի բոնուսային տարբերակներ են ձայնագրվել գերմանացի երգչուհի Սառա Քոննորի ու ֆրանսիացի երգչուհի Tyssem-ի հետ։ Սառա Քոննորի հետ դուետը թողարկվել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Լեհաստանում ու Չեխիայում։

Tyssem-ի հետ ձայնագրված տարբերակն ունի երկակի վերնագիր՝ «Takin’ Back My Love/Sans l’ombre d’un remord»: Երգը մասամբ թարգմանվել է ֆրանսերեն (Էնրիկեն երգի իր հատվածը կատարում է անգլերեն, Tyssem-ը՝ ֆրանսերեն) և որպես սինգլ թողարկվել է Ֆրանսիայում։

Թողարկում և գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկե Իգլեսիասը երգն առաջին անգամ կատարել է ֆրանսիական Star Academy շոուի ժամանակ՝ շոուի եզրափակչի մասնակիցներից մեկի՝ Գոթյեի հետ։ Ելույթը լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, իսկ ժյուրիի անդամները Գոթյեին բարձր միավորների տվեցին[1]։ Այս ելույթի շնորհիվ սինգլի դեբյուտը Ֆրանսիայում հաջող եղավ. այն հիթ-շքերթներում ընդգրկվեց միանգամից երրորդ հորիզոնականում։

Էնրիկեն ու Սիարան առաջին անգամ միասին ելույթ ունեցան 2009 թվականին՝ ամերիկյան ֆուտբոլի առաջնության ժամանակ, որ տեղի է ունեցել Հավայի նահանգում։ Ավստրալիական «Կյանք և խոհանոց» շոուում Էնրիկե Իգլեսիասը երգը կատարել է ավստրիալացի երգչուհի Գաբրիելա Չիլմիի հետ։ Գերմանական Nur die liebe Zaehlt շոուում Էնրիկեն ելույթ է ունեցել Սառա Քոննորի հետ։

Սիարան երգի սոլո տարբերակը կատարել է Լոնդոնում՝ իր ելույթով բացելով Բրիթնի Սփիրսի համերգների շարքը, որ կոչվում էր The Circus Starring Britney Spears:

Երկրորդ և վերջին անգամ Էնրիկեն ու Սիարան միասին ելույթ են ունեցել Լոնդոնում 2009 թվականին՝ Capital FM Summertime Ball փառատոնում[2]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանել է նորվեգացի ռեժիսոր Ռեյ Քեյը (նորվ.՝ Ray Key) Լոս Անջելեսում 2009 թվականի փետրվարի 13-ին։ Տեսահոլովակը հեռուստատեսությամբ սկսել է ցուցադրվել 2009 թվականի փետրվարին։ Տեսահոլովակը նկարահանվել է խամրած գույներով. նրանում գերակշռում է կապույտը։ Ողջ տեսահոլովակի ընթացքում Սիարան ու Էնրիկեն վիճում են, բայց վերջում հաշտվում են։

2009 թվականի մարտին նկարահանվել է տեսահոլովակ Սառա Քոննորի հետ։ Այն նկարահանվել է նույն սցենարով, սակայն այս դեպքում Սառա Քոննորը շրջապատված է Սիարայի լուսանկարներով։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային տարածում (Մեծ Բրիտանիա) (թողարկվել է՝ 23 մարտի, 2009)
  1. «Takin’ Back My Love» (զուգերգ Սիարայի հետ) (Radio Edit) — 3:51
  • Թվային մաքսի սինգլ (Մեծ Բրիտանիա) (Թողարկվել է՝ 23 մարտի, 2009)
  1. «Takin’ Back My Love» (զուգերգ Սիարայի հետ) (Radio Edit) — 3:51
  2. «Takin’ Back My Love» (զուգերգ Սիարայի հետ) (Moto Blanco Radio Mix) — 3:51
  3. «Takin’ Back My Love» (Video) — 3:57
  • Սինգլ (Ֆրանսիա) (Թողարկվել է՝ 9 մարտի, 2009)
  1. «Takin’ Back My Love (Sans L’Ombre D’Un Remord)» (զուգերգ Tyssem-ի հետ) — 3:51
  2. «Takin’ Back My Love (Main Version)» (զուգերգ Սիարայի հետ) — 3:51
  3. «Takin’ Back My Love (Junior Caldera Club Remix)» (զուգերգ Սիարայի հետ) — 5:20
  4. «Takin’ Back My Love (Glam As You Club Mix By Guena Lg)» (զուգերգ Սիարայի հետ) — 7:59
  • Սինգլ (Գերմանիա) (Թողարկվել է՝ 23 մարտի, 2009)
  1. «Takin’ Back My Love» (զուգերգ Սառա Քոննորի հետ) (Exclusive Radio Edition) — 3:50
  2. «Takin’ Back My Love» (զուգերգ Սառա Քոննորի հետ) (Alternate Mix) — 3:50

Հիթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլը առաջին անգամ հիթ-շքերթներում ընդգրկվել է Ֆրանսիայում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և ունենալով 4000 վաճառված օրինակ[3].

Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր
հորիզոնական
Austria Singles Chart[4]1 19
Belgium Singles Chart (Flanders)[5] 7
Belgium Singles Chart (Wallonia)[6] 9
Danish Singles Chart[4] 8
Dutch Top 40[4] 5
Eurochart Hot 100[7] 3
Finnish Singles Chart[8] 9
French SNEP Singles Chart[4] 2
German Singles Chart[4] 1 9
Greek Singles Chart[9] 6
Irish Singles Chart[4] 7
Romanian Singles Chart[10] 1
Russian Airplay Chart 2
Swedish Singles Chart[4] 40
Swiss Singles Chart[4] 23
Turkey Top 20 Chart[11] 5
UK Singles Chart[4] 12
UK R&B Chart[12] 5
U.S. Billboard Hot Dance Club Play[13] 4

1 Զուգերգ Սառա Քոննորի հետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Star Academy — le site officiel de la Star Academy présenté par Nikos Aliagas — TF1
  2. «Enrique & Ciara Performing in London». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  3. «Disques : la comédie musicale Mozart déjà numéro un», Ozap, Antoine Masson, January 21, 2009 Ozap.com Արխիվացված 2009-01-23 Wayback Machine (Retrieved January 25, 2009)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Swiss Singles Top 75 — Music Charts
  5. ultratop.be — Enrique Iglesias feat. Ciara — Takin’ Back My Love
  6. ultratop.be — Enrique Iglesias feat. Ciara — Takin’ Back My Love
  7. «Billboard». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  8. Suomen virallinen lista
  9. http://www.billboard.com/bbcom/esearch/chart_display.jsp?cfi=801&cfgn=Singles&cfn=Greece&ci=3108230&cdi=10200388&cid=05%2F23%2F2009(չաշխատող հղում)
  10. «Romanian Top 100». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  11. Turkey Top 20 Chart Արխիվացված 2008-04-20 Wayback Machine Retrieved on 2009-03-30
  12. BBC — Radio 1 — The Official Chart with Reggie Yates — UK Top 40 Rnb Singles
  13. Billboard(չաշխատող հղում)