Sing for You (մինի ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sing for You
EXO Մինի ալբոմ
Թողարկված10 դեկտեմբերի 2015 թվական
Ձայնագրված2015 թվական
ԺանրR&B
Բալլադ
Տևողություն17:07
Լեզուկորեերեն
ԼեյբլS.M. Entertainment
KT Music
ՊրոդյուսերԼի Սու Ման
EXO-ի ալբոմների ժամանակագրություն
Exodus (2015) Sing for You (2015) Ex'Act
(2016)

Sing for You, հարավկորեական EXO բոյ բենդի չորրորդ մինի ալբոմն է՝ կորեական և չինական տարբերակներով։ Այն թողարկվել է S.M. Entertainment-ի կողմից կորեական և չինական տարբերակներով 2015 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ալբոմը դարձել է ռեկորդային, որպես ամեավաճառված ալբոմը Hanteo-յում հարավկորեական ալբոմների վաճառքների պատմության մեջ[1], մինչև նրան չհասավ Exo խմբի երրորդ ստուդիական EX'ACT ալբոմը՝ 2016 թվականի հունիսին[2]։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 24-ին EXO-ն հաստատել է այն լուրը, որ նրանք թողարկում են իրենց երկրորդ ձմեռային հատուկ ալբոմը, Miracles in December ալբոմից (2013) հետո[3]։ Թիզեր լուսանկարները ալբոմի համար սկսել են թողարկել դեկտեմբերի 2-ից։ Ալբոմի երգացանկը իր մեջ ընդգրկում է չորս նոր երգեր և բոնուս "Lightsaber" երգը, որը ավելի վաղ թողարկվել է որպես սինգլ նոյեմբերին, հայտարարվել է դեկտեմբերի 7-ին։ Վերջապես, մինի ալբոմը թողարկվել է թվային և ֆիզիկական տարբերակներով դեկտեմբերի 10-ին։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 10-ին, «Sing for You» ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց, EXO խումբը համերգ անցկացրեց 1500 լսարանում, ալբոմի աջակցության համար Lotte World-ում Սեուլ, Հարավային Կորեա։ Հանդիպումը ցուցադրվել է ուղիղ եթերով՝ V բջջային հավելվածի միջոցով, որից հետո սահմանեց ռեկորդ, որպես ամենաշատ դիտված ուղիղ եթերը հավելվածում[4]։ Exo-ն սկսեց ելույթ ունենալ "Sing for You" և "Unfair" երգերով կորեական երաժշտական շոուներում դեկտեմբերի 12-ից մինչ 18-ը[5][6]։ Նրանք նաև ավելացրել են այս երգերը իրենց երկրորդ միանձնյա The Exo'luxion շրջագայության երգացանկին, որը սկսվել է 2016 թվականի հունվարի 9-ին Սինգապուրում։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 4-ին EXO-ն հայտարարել է «Lightsaber» գովազդային երգի թողարկման մասին «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմի համար Հարավային Կորեայում, S. M. Entertainment-ի և Walt Disney-ի համագործակցման շրջանակներում[7]։ Երգի տեսահոլովակի թիզերը թողարկվել է նոյեմբերի 8-ին[8], որին հաջորդում է երաժշտական տեսահոլովակի և թվային ներբեռնման թողարկումը՝ նոյեմբերի 11-ին[9]։ "Lightsaber" երգը, ինչպես հետագայում հայտարարվել է, ավելացվել է «Sing for You» ալբոմին, որպես բոնուսային երգ դեկտեմբերի 7-ին։ Exo-ն երգն առաջին անգամ կատարել է 17th Mnet Asian Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը Gaon թվային հիթ շքերթում[10]։

Ալբոմի գլխավոր "Sing for You" երգի թիզերը թողարկվել է դեկտեմբերի 8-ին[11][12]։ Երգը թողարկվել է մինի ալբոմի և երաժշտական տեսահոլովակի հետ միասին դեկտեմբերի 10-ին։ Այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Gaon թվային հիթ շքերթում[13] և արժանացել է «եռակի թագի», երեք անգամ հաղթելով առաջին հորիզոնականը KBS հեռուստաալիքի Երաժշտական բանկ շոուում։

Առևտրային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարբերակները միավորած, «Sing for You» ալբոմը սահմանեց ռեկորդ, որը նախկինում պատկանում էր EXO խմբի երկրորդ ստուդիական «Exodus» ալբոմին, որպես ամենաշատ վաճառված ալբոմ թողարկման առաջին շաբաթում, արձանագրված կորեական ալբոմների իրացման դիտարկման Hanteo կայքում՝ ավելի քան 267 900 կրկնօրինակներով[1]։ Առանձին, ալբոմի երկու տարբերակներն էլ՝ կորեական և չինականը, առաջնաելույթ են կատարել 1-ին և 2-րդ տեղերում Gaon-ի ամենշաբաթյա և ամենամսյա ալբոմների հիթ շքերթներում[14][15], իսկ հետագայում զբաղեցրել են 2-րդ և 7-րդ հորիզոնականները, համապատասխանաբար 2015 թվականի ալբոմների ամենամյա հիթ շքերթում[16]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական տարբերակ
# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Unfair» (불공평해)Deanfluenza
  • Deanfluenza
  • Beat & Keys
3:02
2. «Sing for You»  Քենզի
  • Matthew Tishler
  • Felicia Barton
  • Aaron Benward
  • Քենզի
3:55
3. «Girl x Friend»  
  • Ջե Յի Կյու
  • Սո Լիմ
  • Ջի Յե Ոն
  • LDN Noise
  • Adrian Mckinnon
  • Tay Jasper
  • Shaun
3:42
4. «On the Snow» (발자국)Ռյու Դա Սոմ
  • LDN Noise
  • Andrew Choi
  • Ylva Dimberg
3:23
5. «Lightsaber»  
  • LDN Noise
  • Adrian Mckinnon
3:05
17:07
Չինական տարբերակ
# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Unfair» (偏心)Deanfluenza
  • Deanfluenza
  • Beat & Keys
3:02
2. «Sing for You» (爲你而唱)Քենզի
  • Matthew Tishler
  • Felicia Barton
  • Aaron Benward
  • Քենզի
3:55
3. «Girl x Friend» (女 x 友)
  • Ջի Յի Կյու
  • Սո Լիմ
  • Ջի Յե Ոն
  • LDN Noise
  • Adrian Mckinnon
  • Tay Jasper
  • Shaun
3:42
4. «On the Snow» (脚印)Ռյու Դա Սոմ
  • LDN Noise
  • Andrew Choi
  • Ylva Dimberg
3:23
5. «Lightsaber» (光剑)
  • LDN Noise
  • Adrian Mckinnon
3:05
17:07

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական և չինական տարբերակներ
Հիթ շքերթ Զբաղեցրած հորիզոնական
Կորեական
տարբերակ
Չինական
տարբերակ
Հարավային Կորեա Gaon ամենշաբաթյա ալբոմների հիթ շքերթ[14] 1 2
Հարավային Կորեա Gaon ամենամսյա ալբոմների հիթ շքերթ[15] 1 2
Հարավային Կորեա Gaon 2015 ամենամյա ալբոմների հիթ շքերթ[16] 2 7
Ճապոնիա Oricon ամենշաբաթյա ալբոմների հիթ շքերթ[17] 6 12
Ճապոնիա Oricon ամենամսյա ալբոմների հիթ շքերթ[18] 26 44
Համակցված տարբերակ
Հիթ շքերթ Զբաղեցրած
հորիզոնական
Billboard World Album Chart[19] 6

Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք
Կորեական

տարբերակ

Չինական

տարբերակ

Հարավային Կորեա (Gaon)[15] 318,698+ 176,239+
Ճապոնիա (Oricon)[18] 20,773+ 8,923+

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Առաջարկված աշխատանք Կատեգորիա Արդյունք
Gaon Chart K-Pop Awards Sing For You Տարվա արտիստ (ալբոմ) - 4-րդ եռամսյակ Հաղթանակ

Երաժշտական ծրագրերի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Հաղորդում Ամսաթիվ
"Sing for You" Երաժշտական բանկ (KBS) 18 դեկտեմբերի 2015
25 դեկտեմբերի 2015
1 հունվարի 2016

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Հարավային Կորեա 10 դեկտեմբերի 2015 թվական
  • CD
  • Թվային ներբեռնում
Համաշխարհային Թվային ներբեռնում S.M. Entertainment

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «EXO Sell 267,900 Copies Of 'Sing For You' In 1st Week, Break Record Set By 'EXODUS'». KpopStarz. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Lee Da-hye (2016 թ․ հունիսի 12). «"엑소, 엑소를 넘었다" 정규 3집 앨범 '이그잭트', 발매 3일만의 역대 초동 1위 기록». Asia Today (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. «SM Entertainment confirms EXO's special winter album!». allkpop. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «EXO sets an all-time record on Naver's 'V' app with 'Sing For You' comeback showcase». allkpop. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «EXO, Lovelyz come back + more on December 12th 'Show! Music Core'!». allkpop. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «EXO to perform their other title track 'Unfair' on music shows!». allkpop. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «EXO to release new collaboration track 'Lightsaber' for 'Star Wars'!». allkpop. 2015 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  8. «EXO releases teaser for 'Lightsaber,' a collaboration project with 'Star Wars'». allkpop. 2015 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  9. «EXO flash lightsabers for 'EXO x Star Wars' collaboration project». allkpop. 2015 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  10. «2015년 47주차 Digital Chart». Gaon Chart (Korean). Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «EXO 'Sing for You' in MV teaser!». allkpop. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «EXO stand under snow to 'Sing for You' in new MVs!». allkpop. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «2015년 51주차 Digital Chart». Gaon Chart (Korean). Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 «2015년 51주차 Album Chart». Gaon Chart (Korean). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 15,2 «2015년 12월 Album Chart». Gaon Chart (Korean). Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 «2015년 Album Chart». Gaon Chart (Korean). Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «オリコン週間 CDアルバムランキング 2015年12月14日~2015年12月20日». Oricon (Japanese). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. 18,0 18,1 «オリコン月間 CDアルバムランキング 2015年12月度». Oricon (Japanese). Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «World Music: Top World Albums Chart». Billboard. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]