Kill 'em All

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kill 'Em All (ՀայերենՍպանիր նրանց բոլորին), ամերիկյան Metallica թրեշ-մետալ խմբի դեբյութային ալբոմն է։ Հրատարակվել է 1983թվականի հուլիսի 25-ին Megaforce Records լեյբլում։ Սկավառակը ձայնագրվել է ընդամենը 2 շաբաթում, մայիսի 10-ից 27-ը ընկած հատվածում։ Դրա ստեղծման համար ներդրվել է բավական փոքր գումար։ Սկսած վաճառքի պահից այն դարձել է եռակի պլատինե։ Միայն ԱՄՆ-ում վաչառվել է ավելի քան 3 000 000 օրինակ։ Ալբոմի գործնական անվանումն է - «Metal Up Your Ass»։

Ալբոմի մասին[խմբագրել]

Ի սկզբանե խմբի առաջին կազմը այսպիսին էր՛ Ջեյմս Հետլֆիլդ (րիթմ-կիթառ, վոկալ), Լարս Ուլյռիխ (հարվածային գործիքներ), Դեյվ Մաստեյն (Սոլո-կիթառ), Ռոն Մակգովնի (բաս-կիթառ)։ Մաստեյնի հետ լարված հարաբերությունների պատճառով խումբը լքում է Մակգոունին։ Բասիստ Կլիֆ Բյորտոնը հրավիրվում է որպես նրան փոխարինող։ Մաստեյնին աշխատանքից հեռացվում է 1983 թվականի ապրիլին ոչ ադեկվատ պահվածքի համար՝ կապված ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումներով։ Մաստեյնի հեռացումից հետո նրան փոխարինում է Կիրկ Համմեթը, ով նախկինում նվագում էր Exodus-ում։ Խումբը ընդամենը մեկ ամիս հետո արդեն անցնում է ալբոմի ձայնագրության աշխատանքներին Կիրկի հետ, ում կիթարային սոլոները մասնավորապես հիմնված էին Մաստեյնի օրիգինալ սոլոների վրա։ Մաստեյնի կողմից ստեղծվում է Megadeth խումբը, որը նույնպես հասնում է ահռելի հաջողության։

Ալբոմի անվանումը[խմբագրել]

Մասնակիցները ցանկանում էին ալբոմը անվանել Metal Up Your Ass, ինչպես և մեկ տարի առաջ լույս տեսած դեմո ձայնագրությունը, իսկ նկարի վրա պատկերել զուգարանակոնք՛ վերև հանված կափարիչով և նրա մեջից դուրս եկած դաշույնով ձեռք։ Սակայն Megaforce ընկերություն համառում է նրա վրա, որ անվանումը փոփոխվի, հիմնավորելով դա անվանման հնարավոր կոմերցիոն որ շահավետ լինելով։ Դրանից հետո որոշվում է ալբոմը անվանել Kill 'Em All։

Երգացանկ[խմբագրել]

1 .« Hit the Lights »

2 .« The Four Horsemen »

3 .« Motorbreath »

4 .« Jump in the Fire »

5 .« (Anesthesia) Pulling Teeth »

6 .« Whiplash »

7 .« Phantom Lord »

8 .« No Remorse »

9 .« Seek & Destroy »

10.« Metal Militia »