Kepler-452b

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kepler-452b
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էհուլիսի 23, 2015 թ. (Kepler Science Teamի կողմից)
Հեռավորությունը1.05 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Ֆիզիկական հատկանիշներ
Զանգված1.037+0.054-0.047
Մթնոլորտային տվյալներ

Kepler-452b (Քեփլեր-452բ), էկզոմոլորակ, որը գտնվում է Կարապի համաստեղությունում, Kepler-452 դեղին թզուկի ուղեծրի վրա։ Մոլորակն Արեգակնային համակարգից գտնվում է ավելի քան 1402 լուսային տարի հեռավորության վրա։ Երկրագնդի հետ ենթադրյալ նմանության համար հայտնի է դարձել «Երկիր 2.0» անվանումով[1][2]։

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Kepler-452b մոլորակը հայտնաբերվել է «Քեփլեր» տիեզերական աստղադիտակով` տարանցիկ մեթոդով։ Kepler-452 b մոլորակն առաջինն է բացահայտված ժայռապատ գերմոլորակներից։ Այն պտտվում է կյանքի համար պիտանի գոտում` արևին շատ նման, G2 սպեկտրալ դասակարգմամբ աստղի շուրջը։ Երկրին նմանության գործակցի համաձայն` Kepler-452b-ն վեցերորդն է Երկրին նման մոլորակներ ցանկում։

Kepler-452b-ի և իր աստղի ուսումնասիրությունները շարունակվել են 2009 թվականի մայիսից մինչ 2014 թվականի հուլիս ամիսը, որից հետո գիտնականները մի քանի տարվա ընթացքում վերամշակել են ստացված արդյունքները տարբեր մեթոդներով։ Արդյունքում` 2015 թվականի հուլիսի 23-ին ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հրապարակել է մոլորակի մասին տեղեկություները և դրա բնութագրիչները` մամուլի ասուլիս անցկացնելով և ազատ հասանելիության սկզբունքով հրապարակելով հետազոտության արդյունքներն ու դրանց վերլուծությունները։ Դրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում Kepler-452b-ի մասին թեման լայն տարածում է գտել ոչ մասնագիտական մամուլում. լրագրողները մանրամասնորեն նկարագրել են էկզոմոլորակը, հարցազրույցներ անցկացրել գիտնականների հետ և այլն։ Հատկապես մեծ ուշադրաություն էր դարձվում Kepler-452b-ի վրա երկնային տիպի կյանքի առաջացման պոտենցիալ հնարավորությանը. հենց այդ պատճառով ԶԼՄ-ներում Kepler-452b մոլորակն ստացել է «Երկիր 2» ոչ պաշտոնական անվանումը։

Էկզոմոլորակն իր աստղի շուրջը մեկ ամբողջական շրջապտույտը կատարում է մոտավորապես 385 երկնային օրվա ընթացքում։ Աստղը գտնվում է Հարդագողի ճանապարհում, Արեգակնային համակարգից մոտ 1480 լուսային տարի հեռավորության վրա։ Այս մոլորակը մոտավորապես 60%-ով ավելի մեծ է Երկիր մոլորակից և գտնվում կյանքի համար բարենպաստ գոտում։ Հնարավորություն չունենալով մանրամասնորեն ուսումնասիրել մոլորակի ֆիզիկական բնութագրիչները` գիտնականները ենթադրում են, որ մոլորակի մակերևույթը ժայռոտ է և հինգ անգամ ավելի ծանր է, քան Երկիրը, իսկ դրա մակերևույթի վրա ձգողությունը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է։ Էկզոմոլորակը 1,5 միլիարդ տարով ավելի մեծ է քան երկիրը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Kepler-452b-ի ուղեծրի, ինչպես նաև Kepler-186f-ի և Արեգակնային համակարգի ներքին մասի դիագրամ և դրանց համապատասխան ենթադրվող կյանքի գոտիները[3]:

Մեկ շրջապտույտը մոլորակը կատարում է 384.843 երկնային օրում[4]։ Kepler-452b-ն 63%-ով ավելի մեծ է և 1,5 միլիարդ տարով ավելի «ծեր» է, քան Երկիրը, բայց և այնպես գտնվում է կյանքի համար բարենպաստ գոտում[4][5]։ Ծնողական աստղի ինսոլյացիան 1.1 անգամ մեծ է, քան Երկրի ինսոլյացիան, որն առաջացնում է Արեգակը։ Առանց ջերմոցային էֆեկտի հաշվարկման, մոլորակի միջին ջերմաստիճանը 274.83 K է (մոտավորապես 1,68 °C)[4][6]:

Kepler-452b-ի քաշը հայտնի չէ, բայց մոդելավորման արդյունքների հիման վրա գնահատվում է Երկրից 5 անգամ ավելի մեծ[7]։ Այդ քաշի դեպքում ձգողության ուժը մոլորակի վրա մոտավորապես 1.88 անգամ մեծ է, քան Երկրի վրա։ Դրա չափը շատ մեծ է, որպեսզի Երկրի նմանությամբ համարյա թե ամբողջովին կազմված լինի ծանր տարրերից, բայց 49%-62% հավանականությամբ մոլորակը կարող է լինել Երկրի նման պինդ մարմին ունեցող, սակայն այդ պարագայում քիչ հավանական է, որ նրա մետաղական միջուկն ունենա նշանակալի զանգված[4]։

Ըստ Երկրի նմանության գործակցի (ESI)` Kepler-452b-ն զիջում է Kepler-438b-ին և գտնվում է 6-րդ տեղում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rincon, Paul (2015 թ․ հուլիսի 23). «'Earth 2.0' found in Nasa Kepler telescope haul». BBC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  2. Kepler-452b: How long would it take humans to reach 'Earth 2' and could we live there?
  3. Michele Johnson (2015 թ․ հուլիսի 23). «Kepler-452 and the Solar System» (անգլերեն). NASA. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jon M. Jenkins et al. Discovery and Validation of Kepler-452b: A 1.6 R⊕ Super Earth Exoplanet in the Habitable Zone of a G2 Star(անգլ.) // The Astronomical Journal. — 2015. — Vol. 150. — № 2. — P. 56. — doi:10.1088/0004-6256/150/2/56
  5. «Найдена первая землеподобная экзопланета в обитаемой зоне солнцеподобной звезды». nplus1.ru. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  6. В симуляции Universe Sandbox 2
  7. Alexandra Witze NASA spies Earth-sized exoplanet orbiting Sun-like star(անգլ.) // Nature. — 2015. — doi:10.1038/nature.2015.18048
  8. «HEC: Data of Potentially Habitable Worlds». Planetary Habitability Laboratory (անգլերեն). University of Puerto Rico at Arecibo. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]